Թումո լաբերի և Garoon Tech-ի համատեղ նախագծի մասնակիցները ստեղծել են գյուղատնտեսական խորհրդատվության բջջային հավելված: Այն հնարավորություն է տալիս բացահայտել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշները, և այգեգործությամբ զբաղվողները կարողանում են ստանալ փորձագիտական խորհրդատվություն հավելվածի միջոցով: