TUMO Labs

Նախագծի մասին

Վերջին տարիների իրադարձությունների արդյունքում ամենաշատը տուժեցին բիզնեսները, դրանց ներկան` անկայուն է, իսկ ապագան` անկանխատեսելի: Նման իրավիճակներում որոշումների կայացումը պետք է հիմնված լինի տվյալների վրա, որոնք ձևավորվել են ոչ թե մի քանի գործիքի օգտագործմամբ ու անձնական դատողություններից ելնելով, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և կանխատեսվող սցենարներով:

Թումո լաբերի և աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ընդլայնված պլանավորում և վերլուծություն» նախագիծը բաղկացած է 4 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով:

Նախագծի սկիզբ` նոյեմբերի 5, 2021
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հոկտեմբերի 31, 2021
Վճար` մասնակցությունն անվճար է
Կարող են մասնակցել` կարող են մասնակցել` 18 տարին լրացած և պահանջվող հմտություններին տիրապետող ցանկացած ոք` անհատապես կամ խմբով:

Ուշադրություն` կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին:

Գրանցումն ավարտված է

Այսօր, ավելի քան երբևէ, սցենարների պլանավորումը կարևոր է համաշխարհային բիզնեսի անկայունության պայմաններում: Ժամանակակից տեխնոլոգիաներն ունակ են ընդամենը մեկ վայրկյանում մշակել հազարավոր սցենարներ, իսկ արհեստական բանականության և հարակից տեխնոլոգիաների վերջին զարգացումները գերազանցում են մարդու կարողություններին:

Նախագծի նպատակն է ժամանակակից մեքենայացված տեխնոլոգիաների օգտագործման միջոցով ստեղծել բիզնեսի զարգացմանն ուղղված տարբեր սցենարներ:

Նախագծի մասնակիցները`

  • Հավաքագրելու են սցենարների նույնականացման/ստեղծման մեթոդները
  • Գնահատելու են ուժեղ և սահմանափակող հնարավորությունները

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի ուսանողները կամ երիտասարդ մասնագետները:

Մեքենայական ուսուցման և մեքենայական տրամաբանության (machine reasoning) տեխնոլոգիան օգտվողներին տրամադրում է ինֆորմացիա այնպիսի տեսանկյուններից, որոնք մարդու ընկալման սահմաններից դուրս են: Դրա պատճառով տեխնոլոգիայի կողմից ստացված եզրակացությունները հաճախ կարող են անսպասելի լինել օգտվողի համար։ Այս պարագայում կարևորագույն գործոն է օգտվողին բացատրել, թե ինչպես է համակարգը եկել այս կամ այն եզրակացությանը: Սրա բացահայտման արդյունքում միայն օգտատիրոջ մոտ կձևավորվի վստահություն համակարգի նկատմամբ:

Նախագծի մասնակիցները`

  • Վերանայելու են Բացատրելի արհեստական բանականության (XAI) կամ մեքենայական տրամաբանության ընդհանուր մոտեցումները, վեր են հանելու լավագույն փորձը, ներառյալ դրանց առավելություններն ու սահմանափակումները:
  • Մշակելու են նոր մոտեցումներ` մեքենայական ուսուցման կամ տրամաբանության միջոցով ստացված արդյունքներն ու եզրակացություններն ավելի պարզ ներկայացնելու համար:

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել UX, IxD կամ հարակից ոլորտների ուսանողները կամ երիտասարդ մասնագետները:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել սցենարների պլանավորման համար օգտագործվող առկա գործիքներն ու լուծումները, բացահայտել հիմնական մրցունակ խաղացողներին և լուծումների դասակարգումը` հիմնվելով այնպիսի բնութագրերի վրա, ինչպիսիք են հաճախորդների տվյալների բազան, օգտատիրոջ պրոֆիլը, կարողությունները և այլն: Մասնավորապես, քանի որ մեքենայական ուսուցումը ներառված է սցենարների պլանավորման մեջ, վերլուծությունը պետք է ներառի այս տվյալները որպես հետագա չափում այսօրվա սցենարների պլանավորման գործիքները հասկանալու համար:

Նախագծի մասնակիցները`

  • Կատարելու են մրցակիցների և պրոդուկտի ֆունկցիոնալության վերլուծություն
  • Ըստ չափսերի դասակարգելու են մրցակիցներին և պրոդուկտները
  • Կատարելու են պրոդուկտների մեջ մեքենայական ուսուցման դերի գնահատում (օրինակ`  տրվող օգուտ, տվյալների աղբյուրներ)

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել բիզնեսի կամ հարակից ոլորտների ուսանողները կամ երիտասարդ մասնագետները:

Ձեռնարկություն ղեկավարելը նշանակում է նավարկել անորոշությունների օվկիանոսում` կրելով ռիսկեր և փնտրելով հնարավորություններ: Դրանք տատանվում են պետական կառավարման նոր որոշումներից և եղանակային պայմաններից սկսած մինչև իրադարձություններ, ինչպես ներկայիս գլոբալ համաճարակը:

Մեքենայական կանխատեսումները և հիմնավորումները տարբեր իրադարձություններից կախված հաճախ փոփոխվում են, և արդյունքում անհնար է լինում դրանք դասակարգել ըստ պատմական նախադեպի: Նախագծի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրելու և կանխատեսելու են տարբեր իրադարձությունների և բիզնեսի հիմնական խաղացողների միջև կապերը:

Նախագծի մասնակիցները`

Կատարելու են ժամանակակից մեթոդների վերանայում` ներառյալ ուժեղ և սահմանափակող կողմերի

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել STEM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտի ուսանողները կամ երիտասարդ մասնագետները: