TUMO Labs & SAP
Ընդլայնված պլանավորում և վերլուծություն
Ընդլայնված պլանավորում և վերլուծություն
Նախագծի մասին
Վերջին տարիների իրադարձությունների արդյունքում ամենաշատը տուժեցին բիզնեսները, դրանց ներկան անկայուն է, իսկ ապագան` անկանխատեսելի: Նման իրավիճակներում որոշումների կայացումը պետք է հիմնված լինի տվյալների վրա, որոնք ձևավորվել են` ոչ թե մի քանի գործիքի օգտագործմամբ ու անձնական դատողություններից ելնելով, այլ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և կանխատեսվող սցենարներով:
Թումո լաբերի և աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ընդլայնված պլանավորում և վերլուծություն» նախագիծը բաղկացած է 2 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով:
Նախագծի սկիզբ` հուլիսի 6, 2022
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 19, 2022
Վճար` մասնակցությունն անվճար է
Կարող են մասնակցել` կարող են մասնակցել` 18 տարին լրացած և պահանջվող հմտություններին տիրապետող ցանկացած ոք` անհատապես կամ խմբով:
Ուշադրություն` կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին: