TUMO Labs

Թումո լաբերի և 42 Երևանի պտտվող ժամանակի մեքենան

Համավարակի հակառակ կողմում` կրթություն Թումո լաբերում

Թումո լաբերը և 42 Երևանը գնում են նոր տարածքներ գրավելու. մինչ աշխարհահռչակ MVRDV ստուդիայի դիզայնով ԵՄ Թումո կիրառական և ինժեներական գիտությունների համալիրի պատրաստ լինելը, այս նախագծերը գործում են Թումոյի 4-րդ հարկում: Բայց դրանք մի տեղում հանգիստ նստել չէին կարող:

Հերթն այս խորհրդավոր (ու խորհրդային) շենքինն է, որը ներկայումս վերակառուցման ակտիվ փուլում է: 60 տարի առաջ կառուցված այս շենքը, կարծես, հատուկ այս նախագծերի համար ստեղծված լինի:

Երևանի Թումանյանի այգում տեղակայված շենքը կառուցվել է 1960-ականներին: «Մանկական տեխնիկական ստեղծարարության տուն»-ը պատկանել է Խորհրդային Հայաստանի ամենախոշոր գործարաններից մեկին` «Սիրիուս»-ին, որը զբաղվել է տեխնիկական և էլեկտրոնային սարքավորումների արտադրությամբ: Այս կենտրոնը զբաղվել է պատանիների ու երիտասարդ մասնագետների կրթությամբ էլեկտրոնային տեխնիկայի ոլորտում ու աշխատանքի է ուղղորդել նրանց երկրի առաջատար գիտական ու արտադրական կենտրոններ:

Խորհրդային Միության հերոս Շավարշ Կարապետյանի կողմից ղեկավարվող կրթական կենտրոնի կյանքում կարևոր դեր է ունեցել հանրահայտ ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը, ով 1985 թվականին կենտրոնին հատկացրել է 35 համակարգիչ:

Ավելին քան 30 տարի անց այս շենքին վերադարձվում է իր առաջնային դերը` որպես կրթության և տեխնոլոգիաների կենտրոն:

Թումանյանի այգու կանաչի մեջ կորած շենքը կունենա 3 հարկ, լի կլինի արևի լույսով, ազատ տարածքներով ու, իհարկե, տեխնոլոգիական նախագծերով: 2022 թվականի հունվարից 42 Երևանի շուրջ 350 և Թումո Լաբերի ինքնուսուցման ու բազմաթիվ նախագծերի ուսանողները կկարողանան նստել այս ժամանակի մեքենան, ճանապարհորդել անցյալով և կառուցել իրենց մասնագիտական ապագան:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *