TUMO Labs & SAP
Ինքնասպասարկման ապագան
Ինքնասպասարկման ապագան
Նախագծի մասին
Ինքնասպասարկող համակարգերից օգտվելիս հաճախորդներն են հարմարվում դրանց, այլ ոչ թե հակառակը: Սակայն այդ ապարատները պետք է ճկուն լինեն` հաշվի առնեն օգտատիրոջ կարիքները, նպատակներն ու զգացմունքները, այլ ոչ թե տան միևնույն ծառայությունը բոլորին:
Այս նախագծի նպատակն է վերաիմաստավորել ինքնասպասարկման փորձառությունները` ստեղծելով այնպիսի մոտեցում, որը հաշվի կառնի օգտատերերի նպատակներն ու խնդիրները, ինչպես նաև նրանց սոցիալական միջավայրի մասին ինֆորմացիան:
Թումո լաբերի և աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ինքնասպասարկման ապագան» նախագիծը բաղկացած է 3 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով:
Նախագծի սկիզբ` հուլիսի 6, 2022
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հունիսի 19, 2022
Վճար` մասնակցությունն անվճար է
Կարող են մասնակցել` կարող են մասնակցել` 18 տարին լրացած և պահանջվող հմտություններին տիրապետող ցանկացած ոք` անհատապես կամ խմբով:
Ուշադրություն` կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին: