TUMO Labs

Նախագծի մասին

Հեռավար աշխատանքն իր դրական կողմերից բացի ունի նաև բարդություններ, ինչպիսիք են ժամային գոտիների տարբերությունները, տարբեր օրերի նշվող տոները, ճկուն աշխատանքային գրաֆիկը և այլ իրավիճակներ, որոնք բերում են սխալ հաղորդակցության, հետևաբար նաև աշխատանքի թերի կատարման: Այսօր, իհարկե կան ծրագրեր, ինչպիսին է Digital Avatar-ը, որի միջոցով կարելի է ավտոմատ կերպով արագ պատասխանել գործընկերոջ նամակներին կամ հարցերին: Սակայն այդ ծրագիրը ոչ լիարժեք է և հաճախ չէ, որ տալիս է անհրաժեշտ լուծումը:

Նախագծի ընթացքում ստեղծվելու է ծրագիր, որը կառաջարկի ընդլայնված ու համագործակցային մոտեցում այս խնդրի լուծման համար: Ծրագիրը սկզբում օգտագործվելու է հենց SAP-ի ծրագրավորողների կողմից:

Թումո լաբերի և աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ոչ համաժամանակյա աշխատանքի ապագան» նախագիծը բաղկացած է 4 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով:

Նախագծի սկիզբ` նոյեմբերի 5, 2021
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հոկտեմբերի 31, 2021
Վճար` մասնակցությունն անվճար է
Կարող են մասնակցել` կարող են մասնակցել` 18 տարին լրացած և պահանջվող հմտություններին տիրապետող ցանկացած ոք` անհատապես կամ խմբով:

Ուշադրություն` կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին:

Գրանցումն ավարտված է

Ենթանախագծի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն ոլորտում առկա իրավիճակը, կպարզեն հիմնական մրցակիցներին և կփորձեն հասկանալ, թե հիմնականում որ ոլորտներում է օգտագործվում digital avatar-ը:

Նախագծի մասնակիցները`

  • Կատարելու են շուկայի ուսումնասիրություն և մրցակիցների վերլուծություն:
  • Իրականացնելու են առկա գրականության վերանայում:
  • Մշակելու են գաղափարներ ձեռնարկության տեսանկյունից հետագայում առավել գրավիչ նախաձեռնությունների համար:

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել բիզնեսի և հարակից ոլորտների հիմնային գիտելիքներ ունեցող ուսանողները կամ երիտասարդ մասնագետները:

Ենթանախագծի ընթացքում հարցերին ավտոմատ պատասխանող ծրագրում մուտք են արվելու SAP-ի ծրագրավորողի աշխատանքային բոլոր տվյալները և հավանական հարցերը, որպեսզի հետագայում համակարգը կարողանա գտնել այդ հարցերի պատասխանները:

Նախագծի մասնակիցները`

  • Կատարելու են SAP-ի ծրագրավորողի հասանելի տվյալների դասակարգում, որոնք կարող են օգտագործվել հարցումների համար:
  • Նույնականացնելու են հարցերի տեսակները, որոնց կարելի է պատասխանել` հիմնվելով SAP-ի ծրագրավորողի հասանելի տվյալների վրա:
  • Մշակելու են հավանական hայեցակարգի ապացույցը` ներառելով SAP-ի գործիքները:

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել ինֆորմատիկայի, տվյալագիտության կամ հարակից ոլորտների ուսանողները կամ երիտասարդ մասնագետները (օր.` բիզնեսի ինֆորմատիկա):

Ենթանախագծի նպատակն է ուսումնասիրել, թե ինչպես կարելի է խառը տվյալներից ամփոփել տեղեկատվության աղբյուրները և տեսակները (տեքստ, պատկերներ) ըստ նպատակի:

Նախագծի մասնակիցները`

  • Կատարելու են առկա գրականության և գոյություն ունեցող մոտեցումների վերանայում:
  • Կոնցեպտի էֆեկտիվության ապացույց` ցուցադրելով ամփոփումների natural language գեներացիան խառը տվյալների աղբյուներից:
  • Մոտեցման կիրառելիության ապացույց` հիմնված տարբեր նպատակների ամփոփումների ադապտացիայի վրա:

Պահանջվող գիտելիքներ

Նախագծին կարող են մասնակցել ինֆորմատիկայի, տվյալագիտության կամ հարակից ոլորտների ուսանողները կամ երիտասարդ մասնագետները (օր.` բիզնեսի ինֆորմատիկա):