1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն պայմաններով (այսուհետ` նաեւ Պայմաններ) կարգավորվում են «ԹՈՒՄՈ
Լաբորատորիաներ» ծրագրի (այսուհետ` Ծրագիր) անդամակցության իրավունք
ունեցող անձանց (այսուհետ՝ Ծրագրի մասնակից) եւ Սիմոնյան կրթական
հիմնադրամի (այսուհետ՝ Ծրագիրն իրականացնողի) միջեւ ծագած
հարաբերությունները:
1.2. Ծրագրի մասնակիցը Ծրագրի իրականացմանը մասնակցում է անվճարության
հիմունքներով։
1.3. Ծրագիրը կազմում է ԵՄ Թումո ինժեներական եւ կիրառական գիտությունների
համալիր նախագծի Թումո լաբարատորիաների մասը եւ նպատակ ունի բարձրացնել
երիտասարդ մասնագետների որակավորումը, ինչպես նաեւ վերազինել նրանց նոր
գիտելիքներով:
1.4. Ծրագրի մասնակիցը պարտավոր է հետեւել եւ պահպանել Ծրագիրն
իրականացնողի կողմից հաստատված կանոնակարգերը (այսուհետ`
Կանոնակարգ(եր), որոնք հրապարակվում են www.tumo.org եւ www.tumolabs.am
կայքերում, Պայմանները եւ Ծրագիրն իրականացնողի կողմից սահմանված այլ
կանոնները:
1.5. Ծրագրի իրականացման տարածքը հասանելի է Ծրագրի մասնակցին Ծրագիրն
իրականացնողի կողմից սահամանված ժամանկացույցին համապատասխան, ինչը
հրապարակվում է www.tumolabs.am կայքում։ Տարածք է համարվում Ծրագրի
իրականացման համար նախատեսված անշարժ գույքերը, որոնց հասցեները
հրապարակվում են www.tumolabs.am կայքում։ Գրանցման ժամանակ Ծրագրի
մասնակիցը ընտրում է Ծրագրի մասնակցության համար կայքում հասանելի
տարածքներից մեկը։
1.6. Պայմանները հանդիսանում է քաղաքացիաիրավական պայմանագիր` կնքված
Ծրագիրն իրականացնողի եւ Ծրագրի մասնակցի միջեւ:
1.7. Պայմաններով չկարգավորվող հարաբերութունները կարգավորվում են ՀՀ
օրենսդրությամբ:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2.1. Ծրագիրն իրականացվում է Պայմաններում նշված Ծրագրի իրականացման
վայրում (այսուհետ` նաեւ Տարածք):
2.2. Ծրագրի ռեսուրսներն են Ծրագրի իրականացման տարածքը, գույքը` ներառյալ
համակարգչային եւ տեխնիկական սարքավորումները, համակարգչային ծրագրերը,
արտոնագրերը, մարդկային ներուժը եւ այլն, որոնց միջոցով ապահովվում է Ծրագրի
իրականացումը (այսուհետ` Ծրագրի ռեսուրսներ):
2.3. Ծրագրի ուսուցողական տեսանյութերը լսելու համար Ծրագրի մասնակիցը
պարտավոր է բերել ականջակալներ: Ծրագիրն իրականացնողը խորհուրդ է տալիս
օգտագործել USB-audio ադապտեր կամ Bluetooth, որ չվնասվի iMac համակարգիչների
աուդիովարդակը:
3. ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
3.1. Ծրագիրն իրականացվում է Պայմանների շրջանակներում:
3.2. Ծրագրի մասնակցին ծանուցումները եւ/կամ որեւէ տեղեկացում տրվում են
տեսանելի վայրերում տեղադրված ցուցանակներով, հեռուստաէկրաններով,
հեռախոսային ավտոմատացված համակարգի միջոցով եւ/կամ էլեկտրոնային
հաղորդակցության այլ միջոցներով (email) եւ Պայմաններով սահմանված կարգով:
3.3. Ծրագրի իրականացման ընթացքում Ծրագրի մասնակցի կողմից ստեղծված
բոլոր աշխատանքները, մտավոր սեփականության օբյեկտները պատկանում են
Ծրագիրն իրականացնողին։ Ծրագիրն իրականացնողը իրավասու է տիրապետել կամ
տնօրինել Ծրագրի մասնակցի կողմից ստեղծված բոլոր աշխատանքները որպես իր
սեփականություն` Ծրագրի զարգացման նպատակով:
3.4. Ծրագրի մասնակիցը պետք է խնամքով վերաբերվի իր կողմից շահագործվող
գույքին եւ շահագործի այն նպատակային նշանակությանը համապատասխան` առանց
Ծրագիրն իրականացնողին եւ այլ անձանց վնաս պատճառելու: Ծրագրի մասնակիցը
պետք է անհապաղ տեղեկացնի անձնակազմին, եթե նկատում է որեւէ գույքի
անսարքություն կամ սխալ օգտագործում:
3.5. Ծրագրի մասնակցի մուտքը Ծրագրի տարածք կարող է իրականացվել
մասնակցի նույնականացման համար կիրառվող սարքավորումների կամ քարտի
միջոցով։ Քարտը տրամադրվում է նախապես եւ հանդիսանում է Ծրագիրն
իրականացնողի սեփականությունը: Քարտը մոռանալու դեպքում Ծրագրի մասնակցի
մուտքը Ծրագրի տարածք չի թույլատրվում: Ծրագրին մասնակցությունը դադարելու
դեպքում Ծրագրի մասնակիցը պարտավոր է պատշաճ վիճակում հետ վերադարձնել
քարտը։ Անդամակցությունը դադարեցնելու կամ ժամանակավորապես կասեցնելու
դեպքում քարտը չվերադարձվելու կամ կորցնելու դեպքում Ծրագրի մասնակիցը
պարտավոր է Ծրագիրն իրականացնողի պահանջի դեպքում վճարել 3,000 ՀՀ դրամ`
որպես տուգանք:
3.6. Ծրագիրն իրականացնողը իրավասու է համակարգչի միջոցով նկարել եւ պահել
(արխիվացնել) Ծրագրի մասնակցի անձնագիրը, սոցիալական քարտը (եթե առկա է),
ինչպես նաեւ Ծրագրի մասնակցի վերաբերյալ իր ունեցած տվյալներն օգտագործել ըստ
անհրաժեշտության:
3.7. Ծրագրի մասնակիցը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ Ծրագիրն
իրականացնողն իրավասու է անդամակցության ընթացքում իրականացնել
նկարահանումներ, տեսաձայնագրություններ, ինչպես նաեւ օգտագործել Ծրագրի
մասնակցի լուսանկարները ԶԼՄ-ներով, սոցիալական կայքերով եւ ցանկացած այլ
հրապարակային ձեւով` Ծրագիրը խթանելու նպատակով:
3.8. Ծրագրի մասնակցի մասնակցությունը ծրագրին կարող է Ծրագիրն
իրականացնողի կողմից միակողմանիորեն եւ անժամկետ կասեցվել: Այս դեպքում
Ծրագրի մասնակիցն իրավասու չէ հաճախել Ծրագրի տարածք եւ օգտվել Ծրագրի
ռեսուրսներից` մինչեւ կասեցման ժամկետի ավարտը:
3.9. Ծրագրի մասնակցի կողմից Պայմանների եւ/կամ Ծրագրի ռեսուրսներից
օգտվելու կարգի պահանջները խախտելու դեպքում նրա նկատմամբ Ծրագիր
իրականացնողը կարող է հայտարարել նախազգուշացում կամ որոշակի ժամկետով
միակողմանի կասեցնել նրա անդամակցությունը կամ միակողմանի դադարեցնել նրա
անդամակցությունը Ծրագրին:
3.10. Ծրագրի մասնակիցը Ծրագրի անդամակցության ընթացքում պարտավոր է
ցուցաբերել առաջընթաց` Ծրագրի Պայմանների պահանջներին համապատասխան եւ
ըստ Ծրագիրն իրականացնողի կողմից միակողմանիորեն սահմանված չափանիշների, այլապես նրա անդամակցությունը Ծրագրին միակողմանիորեն կարող է դադարեցվել
Ծրագիրն իրականացնողի կողմից:
3.11. Ծրագրի մասնակիցը պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսեւորի
Ծրագիրն իրականացնողի անձնակազմի, ծրագրի այլ մասնակիցների նկատմամբ,
հարգի այլոց պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ հայացքներն ու
համոզմունքները:
3.12. Ծրագրի մասնակիցը Ծրագրի իրականացման վայր պետք է ներկայանա
խնամված տեսքով եւ պատճաշ հագուստով:
3.13. Ծրագրի մասնակցին արգելվում է մուտք գործել Ծրագրի տարածք զենք-
զինամթերքով կամ սառը զենք համարվող առարկաներով, ինչպես նաեւ հրավտանգ
կամ պայթունավտանգ նյութերով կամ թմրամիջոցներով, ալկոհոլով կամ այլ
քիմիական նյութերով, ինչպես նաեւ կենդանիների ուղեկցությամբ:
3.14. Ծրագրի մասնակցին արգելվում է մուտք գործել Ծրագրի տարածք
ալկոհոլի, թմրանյութերի կամ այլ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, կամ ոչ
սթափ վիճակում:
3.15. Ծրագրի մասնակցին արգելվում է ծխել Ծրագրի տարածքում:
3.16. Ծրագրի մասնակցին արգելվում է անել առեւտրային գովազդ, քաղաքական,
կրոնական կամ ցանկացած այլ տեսակի քարոզչություն:
3.17. Ծրագրի մասնակցին արգելվում է տեղաշարժել համակարգիչները,
սարքավորումները, ինչպես նաեւ այլ կերպ փոփոխել գույքի դասավորությունը:
3.18. Ծրագրի մասնակցին արգելվում է վազել Ծրագրի տարածքում:
3.19. Ծրագրի մասնակիցը Պայմաններով սահմանված կարգով պետք է նախապես
տեղեկացնի Ծրագիրն իրականացնողին անդամակցությունը դադարեցնելու որոշման
մասին՝ նշելով դադարեցման պատճառը:
4. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ
4.1. Ծրագիրն իրականացնողը Ծրագրի մասնակցի նկատմամբ հսկողություն
իրականացնող հաստատություն չի համարվում:
4.2. Ծրագիրն իրականացնողը պատասխանատվություն չի կրում Ծրագրի
մասնակցի կողմից այլ անձանց պատճառած վնասի համար, եթե նույնիսկ այն
պատճառվել է Ծրագրի տարածքում գտնվելու ժամանակահատվածում:
4.3. Ծրագիրն իրականացնողը Ծրագրի տարածքում գտնվելու
ժամանակահատվածում պատասխանատվություն չի կրում Ծրագրի մասնակցի
կյանքի եւ առողջությանը ոչ իր մեղով պատճառված վնասի համար:
4.4. Ծրագիր իրականացնողը Ծրագրի մասնակցի առջեւ պատասխանատվություն չի
կրում Ծրագրի տարածքում Ծրագրի մասնակցի գույքը կորելու կամ փչանալու
դեպքերում:
4.5. Ծրագրի մասնակիցը պետք է զերծ մնա համացանցում սեռական բնույթի կամ
հակաօրինական արարքների նկարագրություն պարունակություն ունեցող կայքեր
մուտք գործելուց, հակերությամբ զբաղվելուց, այդ թվում` անվտանգության
համակարգ եեւ այլ համակարգիչ մուտք գործելուց, համակարգչում վտանգավոր եւ
վիրուս պարունակող տեղեկատվություն ներմուծելուց, անօրինական
համակարգչային ծրագրեր ներբեռնելուց, էլեկտրոնային փոստի կամ այլ միջոցներով
անբարեկիրթ, անպատշաճ եւ նման բնույթի ցանկացած տեսակի տեղեկատվություն
ուղարկելուց (տարածելուց), օրինական կամ անօրինական երգեր, ֆիլմեր կամ ուրիշ
այլ թվային մեդիա ներբեռնելուց։
4.6. Ծրագրի մասնակիցը պարտավոր է խստորեն պահպանել գաղտնի
տեղեկատվությունը եւ այն ոչ մի ձեւով չհայտնել/չփոխանցել երրորդ անձանց: Գաղտնի
տեղեկատվություն է համարվում Ծրագիրն իրականացնողի ողջ տեխնիկական եւ
գործարար տեղեկատվությունը՝ անկախ նրանից, թե այն արտոնագրման,
հեղինակային իրավունքով կամ մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ
ծագած որեւէ այլ իրավունքով պաշտպանության ենթակա է, թե` ոչ, որը մշակվել է
Ծրագիրն իրականացնողի կամ Ծրագրի մասնակցի կողմից (առանձին կամ Ծրագիրն
իրականացնողի այլ աշխատակիցների հետ համատեղ), կամ որոնց հետ Ծրագիրն
իրականացնողն առնչվել է, կամ որոնց մասին տեղեկացել է իր մասնակցության
ընթացքում եւ որն իրենից ներկայացնում է գաղտնիք կամ ունի որեւէ գաղտնի բնույթ,
կամ պարունակում է Ծրագիրն իրականացնողի գործունեության վերաբերյալ որեւէ
արժեքավոր տեղեկատվություն: Գաղտնի տեղեկատվություն է համարվում նաեւ
Ծրագրի մասնակցության ողջ ժամանակահատվածում Ծրագրի մասնակցի կամ
Ծրագիրն իրականացնողի կողմից կատարված կոնֆիդենցիալ գնահատումներն ու
վերլուծությունները, ծրագրային բնույթի գաղափարները եւ դրանց վերաբերյալ
քննարկումները, թղթային ու էլեկտրոնային նյութերը (ներառյալ ամբողջ կրթական
բովանդակությունը), գործարար նամակագրությունը, Ծրագիրն իրականացնողի
կողմից հանրամատչելի տեխնիկական կամ գործարար տեղեկատվության
կոնֆիդենցիալ օգտագործումը կամ չօգտագործումը, ինչպես նաեւ Ծրագիրն
իրականացնողի նախատեսված եւ առկա համաձայնագրերը (պայմանագրերը),
փոխանակված տեղեկատվությունը եւ երրորդ անձանցից ձեռք բերված գիտելիքները,
այդ թվում` Ծրագիրն իրականացնողի գործարար գործունեությանը կամ վերջինիս
կողմից իրականացվող այլ գործարար գործունեությանը վերաբերող
տեղեկատվություն: Գաղտնի տեղեկատվություն է համարվում նաեւ «ԹՈՒՄՈ
Լաբորատորիաներ» հաճախող անդամների կողմից ստեղծված որեւէ
տեղեկատվություն` անկախ նրանից այն արտոնագրման, հեղինակային իրավունքով
կամ մտավոր սեփականության որեւէ այլ իրավունքով պաշտպանության ենթակա է, թե ոչ:
4.7. Ծրագիրն իրականացնողը պարտավորվում է գաղտնի պահել եւ երրորդ անձանց
չհայտնել/չփոխանցել անձնական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը,
բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ծրագրի մասնակցի կողմից հարցեր,
մեկնաբանություններ կամ բողոքներ ունենալու դեպքում վերջինս կարող է կապվել
Ծրագիրն իրականացնողի հետ հետեւյալ հասցեով՝ eutumocc@tumo.org: Ծրագիրն
իրականացնողը չի պահպանում Ծրագրի մասնակցի գաղտնաբառը եւ չի կարող այն
հաղորդել կորստի դեպքում: Նման դեպքերում հատկացվում է նոր գաղտնաբառ:
4.8. Այն դեպքում, երբ Ծրագրի մասնակիցն անչափահաս է, Պայմանները
ստորագրում է նաեւ իր ներկայացուցիչը: Նման դեպքում Ծրագրի մասնակցի
ներկայացուցչի եւ Ծրագիրն իրականացնողի միջեւ ծագած
իրավահարաբերությունները կարգավորվում են սույն Պայմաններով նույն կերպ, ինչ
որ Ծրագրի մասնակցի եւ Ծրագիրն իրականացնողի միջեւ: Այդ դեպքում Ծրագրի
մասնակցի ներկայացուցիչը Ծրագիրն իրականացնողի նկատմամբ կրում է նույն
պարտավորությունները եւ իրավունքները (բացի կրթական), որոնք կրում է Ծրագրի
մասնակիցը, իսկ Ծրագիրն իրականացնողը Ծրագրի մասնակցի ներկայացուցչի
նկատմամբ կրում է նույն իրավունքները եւ պարտականությունները (բացի կրթական)
ինչը, որ կրում է Ծրագրի մասնակցի նկատմամբ:
5. ԾՐԱԳՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
5.1. Ծրագրի մասնակիցը պետք է խնամքով վերաբերվի Ծրագրի տարածքում
գտնվող գույքին, դիտավորությամբ կամ անզգուշությամբ չփչացնի կամ չվնասի այն,
հակառակ դեպքում` վերջինս ենթակա է գույքային պատասխանատվության ՀՀ
օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.2. Ծրագրի մասնակիցը կարող է իր հետ Ծրագրի տարածք ներս բերել ուտելիք,
ըմպելիք, այդ թվում նաեւ ջուր` միայն խոհանոցի համար նախատեսված վայրում
դրանցից օգտվելու պայմանով: Համակարգիչների մոտ ուտելը խստիվ արգելվում է:
Խստիվ արգելվում է նաեւ համակարգչի մոտ ըմպելիք դնելը: Ծրագրի մասնակիցը,
սակայն, կարող է իր կողքը` հատակին, դնել ջրի փոքր շիշ:
5.3. Ծրագրի մասնակիցն իրավունք ունի օգտվելու Ծրագրի ռեսուրսներից:
Ծրագրի տարածքում գտնվող գույքի վնասվածքի, անսարքության կամ այլ խնդիրներ
նկատելու, հայտնաբերելու դեպքում Ծրագրի մասնակիցը պարտավոր է անմիջապես
հաղորդել Ծրագիրն իրականացնողի պատասխանատու աշխատակիցներին:
5.4. Ծրագրի տարածքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ միջադեպի
մասին Ծրագրի մասնակիցը պարտավոր է անմիջապես հաղորդել Ծրագիրն
իրականացնողի պատասխանատու աշխատակիցներին:
5.5. Ծրագրի տարածքը տեսահսկվում է եւ տեսախցիկների կողմից կատարված
տեսագրությունները կարող են պահպանվել Ծրագիրն իրականացնողի կողմից իր
կանոններով սահմանված ժամկետներով:
6. ԳՈՒՅՔԻՆ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ
6.1. Ծրագրի մասնակցի կողմից Ծրագրի գույքը դիտավորությամբ կամ
անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքում այն փոխհատուցելու համար Ծրագիրն
իրականացնողի գրավոր պահանջը ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում
Ծրագրի մասնակիցը պարտավոր է հատուցել պատճառված վնասն ամբողջությամբ:
6.2. Ծրագրի մասնակցի կողմից Ծրագրի շրջանակներում ստեղծված ծրագրերը,
աշխատանքները, դիզայնը եւ մտավոր սեփականության այլ օբյեկտները, ինչպես
անդամակցության ընթացքում, այնպես էլ անդամակցությունը դադարեցնելուց հետո,
առանց Ծրագիրն իրականացնողի գրավոր թույլտվության չեն կարող օգտագործվել,
վերամշակվել կամ փոխանցվել երրորդ անձանց։ Ծրագրի մասնակցը դասընթացների
շրջանակներում ստեղծված ծրագրերը, աշխատանքները եւ մտավոր սեփականության
այլ օբյեկտների հեղինակ լինելու մասին տեղեկությունը կարող է օգտագործել շահույթ
ստանալու հետ չկապված նպատակներով, պայմանով որ յուրաքանչյուր դեպքում
հստակ նշի, որ այդպիսիք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում եւ այդպիսիք առանց
Ծրագիրն իրականացնողի համաձայնության չեն կարող օգտագործվել։ Սույն կետով
սահմանված պարտականությունը խախտելու դեպքում, Ծրագիրն իրականացնողի
գրավոր պահանջով, Ծրագրի մասնակցից եւ/կամ ներկայացուցչից/ներից
համապարտության կարգով հօգուտ Ծրագիրն իրականացնողի որպես տուգանք
կարող է բռնագանձվել 100,000.00 (հարյուր հազար) ՀՀ դրամ՝ խախտման
յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաեւ Ծրագիրն իրականացնողին պատճառված
վնասները։
6.3. Ծրագրի գույքին եւ այլ անձանց վնաս պատճառելու դեպքում պատճառված
վնասն ամբողջությամբ ենթակա է հատուցման Ծրագրի մասնակցի կողմից:
7. ՍՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՏՐՎՈՂ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՀԱՎԱՍՏԻԱՑՈՒՄՆԵՐ
7.1. Էլեկտրոնային կամ այլ եղանակով ընդունելով սույն հրապարակային օֆերտան
Ծրագրի մասնակիցներն ընդունում են Ծրագրի իրականացնողի Գաղտնիության
քաղաքականությունը եւ համաձայնություն են տալիս նշվածի շրջանակներում
իրենց մասին անձնական տվյալներ հավաքագրել, մշակել եւ օգտագործել։
8. ՊԱՅՄԱՆՆԵՐԻ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
8.1. Սույն պայմանների, Կանոնակարգի եւ Ծրագրի մասնակիցների
հարաբերությունները կարգավորող այլ փաստաթղթերի փոփոխությունները եւ
լրացումները կատարվում են Ծրագիրն իրականացնողի կողմից միակողմանիորեն։
8.2. Ծրագրի մասնակիցների համար սույն Պայմանների, Կանոնակարգի, Ծրագրի
իրականացնողի եւ Ծրագրի մասնակիցների հարաբերությունները կարգավորող այլ
փաստաթղթերի փոփոխությունները եւ լրացումները պարտադիր են դառնում նրանց
կողմից դրանց մեկ օրինակը ստանալու կամ www.tumolabs.am կայքում
հրապարակվելու հաջորդ օրվանից։
Թարմացված է՝ 01.09.2025թ.