TUMO Labs

AgriTech

ինկուբացիոն ծրագիր

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ ուղղված AgriTech նախագծերի իրականացմանը: Կյանքի կոչեք ձեր նորարարական գաղափարները և սկսե՛ք ձեր ձեռնարկատիրական ուղին գաղափարների մշակման փուլով, որին կհաջորդի ստարտափների մրցույթ:

Գաղափարների մշակման երկօրյա միջոցառմանը մասնակցելու համար կընտրվեն 60 դիմորդներ, ովքեր 2 օրերի ընթացքում կգնահատվեն ըստ իրենց առաջնորդության և թիմային աշխատանքի հմտությունների:

Գնահատման արդյունքում ընտրված 6 լավագույն թիմերը հնարավորություն կստանան ձևավորելու իրենց թիմերը` 12-շաբաթյա ինկուբացիոն ծրագրին միանալու համար:

Այս 6 թիմերից յուրաքանչյուրը կստանա 1250 դոլար և շարունակական աջակցություն` 12-շաբաթյա ծրագրի ընթացքում հատուկ մարզչի և մի շարք մենթորների հետ միասին իրենց գաղափարները վերջնականացնելու համար:

12-շաբաթյա ծրագրից հետո առավելագույնը 3 հաղթող թիմ հնարավորություն կստանա միանալ նախնական ակսելերացիայի փուլին: Թումո լաբերի կողմից անցկացվող այս 3-շաբաթյա ծրագրի ընթացքում թիմերը կստանան մենթորություն և աջակցություն` Թումո լաբերին կամ ստարտափների խթանման արտաքին ծրագրերին միանալու համար:

Առաջին 12 շաբաթներին հաջորդող 3-6 ամիսների ընթացքում Թումո լաբերը ակտիվորեն կաջակցի հաղթող թիմերին իրենց առաջին հաճախորդներին և օգտատերերին գտնելուգործում:

Ստացե՛ք այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր բիզնեսը սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմը փորձարկելու, նոր անդամներ գտնելու և ձեր գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը:

Կարևոր ժամկետներ

Դիմելու վերջնաժամկետ` նոյեմբերի 12, 2023թ.
Հարցազրույցներ` նոյեմբերի 5-17, 2023թ
Գաղափարների մշակման միջոցառման հրավերների ստացում` նոյեմբերի 20, 2023թ.
Գաղափարների մշակման միջոցառում` դեկտեմբերի 9-10, 2023թ. (շաբաթ` ժամը 9:00-ից մինչև կիրակի` ժամը 21:00)
Ծրագրի տևողություն` հունվարի 15-ից ապրիլի 8, 2024թ

Ո՞վ կարող է դիմել

  • Պետք է լինել 18 տարեկանից բարձր:
  • Պետք է պատրաստ լինել 12 շաբաթվա ընթացքում շաբաթական նվազագույնը 20 ժամ հատկացնել ծրագրին:
  • Ծրագրին կարող եք դիմել որպես անհատ կամ որպես թիմ: Եթե դիմում եք որպես անհատ, մենք կօգնենք ձեզ ձևավորել ձեր թիմը նախնական գաղափարների մշակման փուլի ընթացքում:

Անգլերենի բավարար իմացությունը ցանկալի է։

Մարզաբնակ դիմորդների մասնակցությունը խրախուսվում է

Ծրագրին կարող են մասնակցել բոլորը` անկախ բնակության վայրից: Երկօրյա գաղափարաթոնին մարզաբնակ դիմորդների մասնակցությունն ապահովելու համար Թումո լաբերը կհոգա նրանց տրանսպորտային և կեցության կարիքները, իսկ ինկուբացիոն փուլի հանդիպումների մեծ մասին հնարավոր կլինի միանալ առցանց: Բացի այդ, մենթորային ծրագրեր կկազմակերպվեն տարբեր քաղաքներում, իսկ գլխավոր Դեմո օրվան անձամբ ներկա գտնվելու համար մարզաբնակ մասնակիցները կտեղափոխվեն Երևան:

Ծրագրի փուլերը

Գաղափարների մշակման մեկնարկ
Սկսեք ձեր ուղին երկօրյա գաղափարաթոնով, որին մասնակցելու համար ընտրված 60 լավագույն դիմորդները կանցնեն առաջնորդության և թիմային աշխատանքի հմտությունների գնահատում: Այս երկու օրերի ընթացքում չեք աշխատելու ձեր սեփական գաղափարների վրա և առանձնացված եք լինելու ձեր թիմակիցներից (եթե դիմել եք որպես թիմ):

Ինկուբացիոն արկած
Գաղափարների մշակման փուլում իրենց լավագույնը դրսևորած 6 մասնակիցները կձևավորեն իրենց թիմերը և կմիանան 12-շաբաթյա ինտենսիվ ինկուբացիոն ծրագրին: Այս փուլում կստանաք 1,250 դոլար ֆինանսավորում, ինչպես նաև հատուկ մարզչի և տեղացի ու միջազգային մենթորների հետ աշխատելու հնարավորություն: Այս 12 շաբաթների ընթացքում կմշակեք գաղափարներ` հիմնվելով շուկայական վերլուծության վրա:

Նախնական ակսելերացիա
Նախորդ փուլը հաջողությամբ ավարտելուց հետո մինչև 3 հաղթող թիմ հնարավորություն կստանա մասնակցելու Թումո լաբերում անցկացվող 3-շաբաթյա ծրագրին և կստանա համապարփակ մենթորություն և աջակցություն` Թումո լաբերին կամ արտաքին ակսելերացիոն ծրագրերին միանալու համար:

Շուկա մուտք գործելու աջակցություն
Նախնական ակսելերացիային հաջորդող 3-6 ամիսների ընթացքում Թումո լաբերը կշարունակի աջակցել հաղթող թիմերին` իրենց կողմից առաջարկվող լուծումների համար օգտատերերի համալրման գործում:

Համապարփակ աջակցություն
Հաղթող թիմերը Թումո լաբերի կողմից կստանան շարունակական և ամբողջական աջակցություն ձեռնարկատիրական նպատակների իրականացման համար` բիզնես մոդելի կատարելագործումից մինչև ստարտափների խթանման համապատասխան ծրագրերի և ներդրումների աղբյուրների հայթայթում:

Մասնակիցների թիվ

  • Գաղափարների մշակման միջոցառում (48 ժամ). Մինչև 60 մասնակից` բաժանված 12 դինամիկ թիմերի
  • Նախնական ինկուբացիոն ծրագիր (12 շաբաթ). Լավագույն 6 թիմերը կստանան 1,250 դոլար և ինկուբացիոն աջակցություն
  • Ստարտափների նախնական խթանման ծրագիր. Թումո լաբերի կողմից անցկացվող այս փուլին կմասնակցի մինչև 3 հաղթող թիմ

Դիմումի գործընթաց

Ուղարկե՛ք նամակ eutumocc@tumo.org հասցեին AgriTech Incubation 2023 վերնագրով` ներառելով

  1. CV/Ռեզյումե. կարող եք դիմել մենակ կամ թիմով: Եթե դիմում եք թիմով, ապա պետք է նշեք դա դիմումի մեջ և ներկայացնեք բոլոր անդամների CV-ները:
  2. Թեկնածուի նկարագրություն. եթե դիմում եք թիմի մաս կազմելու համար, ապա պետք է մեկ պարբերությամբ նկարագրեք, թե ինչ ներդրում եք ունենալու թիմում և ինչ հմտություններով եք կիսվելու:
  3. Մոտիվացիոն նամակ. պատմե՛ք այն մասին, թե ինչու է ձեր թիմը յուրահատուկ կամ ինչու պետք է այլ մասնակիցները միանան ձեզ:

Հայտերի դիտարկման նախնական փուլը անցնելուն հաջորդում է հարցազրույցի փուլը:

  • Հարցազրույց. հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնակիցները։ Եթե դիմում եք որպես թիմ, հարցազրույցին պետք է ներկա լինեն թիմի բոլոր անդամները:
  • Գաղափարների մշակման միջոցառում. հարցազրույցի փուլն անցնելու դեպքում կհրավիրվեք գաղափարների մշակման երկօրյա միջոցառմանը: Այս միջոցառման նպատակն է փորձարկել ձեր գաղափարը, թիմային աշխատանքի հմտությունները և մոտիվացիան: 48 ժամ տևողությամբ միջոցառման ընթացքում կմասնակցեք դասընթացների և կաշխատեք մարզիչների հետ, որոնք կօգնեն ձեզ ձևավորել ձեր գաղափարը: Այս միջոցառմանը կարող է մասնակցել առավելագույնը 12 թիմ (մինչև 60 հոգի):

Click or drag a file to this area to upload.
Tech Developer/Engineer, Marketing, Business Development, App/Web Developer, etc.

AgriTech ինկուբացիոն ծրագիր

հունվար 15 – ապրիլ 8

Սույն ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Հանրային դիվանագիտության գրասենյակի դրամաշնորհի շրջանակներում: Այս ծրագրում արտահայտված է հեղինակի դիրքորոշումը, որի համընկնումը ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշման հետ պարտադիր չէ: