TUMO Labs

CyberTech

Ինկուբացիոն ծրագիր

Horizontal Line

Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր` ուղղված CyberTech նախագծերի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է հզորացնել նորարարների հաջորդ սերնդին՝ հաղթահարելու թվային անվտանգության մարտահրավերները։ Ինկուբացիոն ծրագիրն անհրաժեշտ գործիքների և հմտությունների միջոցով կօգնի մասնակիցներին իրենց գաղափարները դարձնել իրականություն։

Ստացեք այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր ստարտափը սկսելու, նախնական առաջարկը վավերացնելու, թիմը փորձարկելու, նոր անդամներ գտնելու և ձեր գաղափարը հաղթող փիչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր գտնելու հնարավորություն:

Կարևոր ժամկետներ

Դիմելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 17 (կեսգիշեր՝ Երևանի ժամանակով)
Գաղափարների մշակման միջոցառում՝ սեպտեմբերի 26-27
Ինկուբացիոն ծրագիր՝ հոկտեմբերի 5 – դեկտեմբերի 24

Ծրագրի փուլերը

  • Գաղափարների մշակում՝ սկսեք ձեր ձեռներեցության ուղին՝ ոլորտի մենթորների ուղղորդմամբ քննարկելով և հղկելով գաղափարները: Այս փուլում կընտրվեն 40 մասնակիցներ:
  • Ինկուբացիա՝ 12-շաբաթյա պրակտիկ փորձառություն, որը կօգնի փորձագետների աջակցությամբ զարգացնել CyberTech լուծումները: Այս փուլում 40 մասնակիցներից կընտրվեն 24-ը:

Ո՞վ կարող է դիմել

Եթե հետաքրքված եք կիբեռանվտանգության թեմայով, ունեք ծրագրավորման կամ կիբեռանվտանգության գիտելիքներ, բիզնես կամ պրոդուկտի կառավարման փորձ, ցանկանում եք հիմնել ստարտափ և ուսումնասիրել ձեռներեցության աշխարհը, ապա այս նախագիծը ձեզ համար է։ Կարող եք դիմել թիմերով կամ որպես անհատ։ Գաղափարների մշակման փուլում մասնակիցները կաշխատեն խառը թիմերում, իսկ ինկուբացիոն փուլում կձևավորվեն նոր թիմեր։ Կարող եք դիմել գաղափարներով կամ առանց դրանց, քանի որ դուք մշակելու եք գաղափարներ և վավերացնելու եք դրանք զրոյից։

Պահանջներ

  • Հետաքրքրություն կիբեռանվտանգության և ձեռներեցության ոլորտներում
  • Հիմնարար պատկերացումներ կիբեռանվտանգության, պրոդուկտի կառավարման կամ ծրագրավորման ոլորտներում
  • Հանձնառություն 48 ժամ մասնակցել գաղափարների մշակման միջոցառմանը և 12 շաբաթ ինկուբացիոն ծրագրին
  • Թիմում աշխատելու կարողություն և ձեռնարկատիրական մտածողություն

Կարևոր է իմանալ՝

Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումն ամբողջովին, որպեսզի դիտարկվեն որպես Թումո լաբերի CyberTech ինկուբացիոն ծրագրի մասնակից: Թումո լաբերի թիմը կամ նշանակված մարզիչը հարցազրույց կանցկացնի հավանական թեկնածուների հետ:

Ուսանողները պետք է մասնակցեն ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, որպեսզի մեծացնեն հաջողության հասնելու իրենց հնարավորությունները:

Սա ներառում է շաբաթական հանդիպումներ իրենց բիզնեսի խորհրդատուի/մարզչի հետ և մասնակցություն ձեռներեցության թեմայով բանախոսությունների և վերապատրաստման դասընթացների: Թիմը պետք է շաբաթական 20 – 25 ժամ հատկացնի ծրագրին։

Բոլոր դիմորդները պետք է ունենան անգլերենի միջինից մինչև բարձր մակարդակ:

Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում: