Թումո լաբեր
CyberTech սպրինտ
CyberTech սպրինտ
Նախագծի մասին
Թումո լաբերում մեկնարկում է 4-շաբաթյա դինամիկ CyberTech սպրինտ, որի նպատակն է կիբեռանվտանգության ոլորտի իրական խնդիրների վրա աշխատանքը և դրանց լուծումումների ձևավորումը։ Մասնակիցները միավորելու են ուժերը կիբեռանվտանգության, ծրագրավորման, հանրային խոսքի և այլ ոլորտների մասնագետների հետ, որպեսզի բարելավեն իրենց հմտություններն և մշակեն ազդեցություն ունեցող լուծումներ։
Ընդունվում են խմբային կամ անհատական դիմումներ, այնուհետև կձևավորվեն թիմեր: Սպրինտը կմեկնարկի բազմաթիվ խմբերով, որոնց քանակը աստիճանաբար կնվազի՝ կախված առաջընթացից։
Առաջին շաբաթվա ընթացքում մասնակիցները կծանոթանան ծրագրին, ինչպես նաև Թումո լաբերին, որին կհաջորդեն դասընթացներ, հարցուպատասխանի սեսիաներ ու քննարկումներ: Սպրինտի ընթացքում մասնակիցները կմշակեն ու կզարգացնեն իրենց նախագծերը փորձառու մենթորների ուղղորդմամբ, ովքեր կգնահատեն նրանց առաջընթացն ու կորոշեն, թե որ թիմերը կմասնակցեն վերջնական դեմո օրվան:
Սպրինտը վերջում կանցկացվի դեմո օր, որի ընթացքում փորձագետներից կազմված ժյուրին կգնահատի և կընտրի լավագույն երկու թիմերին, որոնցից յուրաքանչյուրը կստանա €3,000 մրցանակ։
Մասնակիցները պետք է նախատեսեն շաբաթական առնվազն 20 ժամ զբաղվածություն, որի ընթացքում աշխատելու են դինամիկ, համագործակցային միջավայրում, որն օգնելու է դուրս գալ տեխնիկական և ստեղծագործական սահմաններից:
Ժամանակացույց
Ծրագրի կարևոր մասեր
Դիմելու գործընթաց ու մասնակցության պահանջներ
Դիմորդները պետք է լինեն 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի և պետք է տիրապետեն անգլերենին (միջին մակարդակ):
Դիմորդները պետք է ամբողջությամբ լրացնեն հայտադիմումը, որպեսզի կարողանան դառնալ CyberTech սպրինտ ծրագրի մասնակից: Ծրագրի չափանիշներին համապատասխանող բոլոր դիմորդները կմասնակցեն հարցազրույցի Թումո լաբերի թիմի կամ ոլորտի փորձագետի հետ։ Եթե դիմում եք որպես թիմ, պետք է համոզված լինեք, որ բոլորը կարող են ներկա գտնվել:
Մասնակիցները պետք է ներկա գտնվեն բոլոր միջոցառումներին, որոնց նպատակն է բարձրացնել նրանց հաջողության հասնելու հնարավորությունները՝ այդ թվում շաբաթական հանդիպումներ ծրագրի կազմակերպիչների, դասընթացավարների, մենթորների և ծրագրում ընդգրկված այլ փորձագետների հետ: Շաբաթական զբաղվածությունը լինելու է առնվազն 20 ժամ։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը՝
Սույն նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏԳՀ) հետ համագործակցությամբ, Գերմանիայի Դաշնային հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՏՀԳ-ի համաֆինանսավորմամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ «Համագործակցություն հանուն կիբեռանվտանգության ամրապնդման» ծրագրի շրջանակում:
Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։