TUMO Labs

Թումո լաբեր

DemTech սպրինտ

Նախագծի մասին

Թումո լաբերն անցկացնում է 5-շաբաթյա DemTech սպրինտ` Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ համագործակցությամբ: Մասնակիցները կաշխատեն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, տեխնոլոգիաների, UI/UX-ի և այլ ոլորտների մասնագետների հետ և կստեղծեն տեխնոլոգիական լուծումներ, որոնք կկենտրոնանան ժողովրդավարական պրակտիկաների և սկզբունքների վրա:

Հետաքրքրվածները կարող են դիմել որպես անհատ կամ խմբով, իսկ հետո կձևավորեն թիմեր: Սպրինտը կմեկնարկի բազմաթիվ խմբերով, որոնցից եզրափակիչ փուլում կմնան 10-ը, որոնք էլ կմասնակցեն վերջնական դեմո օրվան:

Առաջին շաբաթում մասնակիցները կծանոթանան ծրագրին, ինչպես նաև Թումո լաբերին: Սրան կհաջորդի սպրինտը, որի ընթացքում ուսանողները կմասնակցեն քննարկումների, հարցուպատասխանի ու աշխատարանների և հետո կսկսեն մշակել ու գործի դնել իրենց գաղափարները: Այս ընթացքում մենթորները և ժյուրին կորոշեն, թե որ 10 թիմերը կմասնակցեն վերջնական դեմո օրվան:

Դեմո օրվա ավարտին ժյուրին կընտրի երեք ֆինալիստներին:

Առաջին տեղ զբաղեցրած խումբը կստանա 600,000 դրամ արժեք ունեցող մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները համապատասխանաբար ստանան 400,000 և 250,000 դրամ մրցանակներ:

Մասնակիցները կկատարեն շաբաթական 20 ժամվա աշխատանք:

Կարևոր օրեր

  • Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 15, 2024
  • Ծրագրի մեկնարկ՝ հուլիսի 18, 2024
  • Դեմո օր՝ օգոստոսի 23, 2024
  • Ձևաչափ: օֆլայն

Ծրագրի կարևոր մասեր

  • Ծանոթացում (հուլիսի 18). ուսանողները կտեղեկանան Թումո լաբերի մասին և կծանոթանան սպրինտին
  • Սպրինտ (հուլիսի 19 – օգոստոսի 22). այս փուլում ուսանողները կմասնակցեն տարբեր աշխատարանների և քննարկումների և հետո կսկսեն մշակել և կիրառել իրենց գաղափարները
  • Դեմո օր (օգոստոս 23). առավելագույնը 10 ֆինալիստներ կցուցադրեն իրենց նախագծերը և կընտրվեն հաղթողները

Պահանջներ

  • Լինել 18 կամ բարձր
  • Ազատ հաղորդակցվել անգլերեն լեզվով (միջին մակարդակ)
  • Դիմել որպես անհատ կամ խումբ
  • Անհատ դիմորդներին մենք կօգնենք գտնել թիմ
  • Թիմով դիմորդները կմիանան այլ թիմերի
  • Դիմել գաղափարով կամ առանց դրա (չկա երաշխիք, որ ֆինալիստը կշարունակի աշխատել իր դիմած գաղափարի շուրջ)

Դիմելու և մասնակցելու պահանջներ

Դիմորդները պետք է ամբողջությամբ լրացնեն տրված դիմումի ձևը, որպեսզի կարողանան դառնալ «Ժողովրդավարության սպրինտ» ծրագրի մասնակից: Բոլոր իրավասու մասնակիցները կանցնեն հարցազրույց Թումո լաբերի թիմի կամ նշանակված մարզչի հետ։

Ուսանողները պետք է մասնակցեն մեր բոլոր միջոցառումներին, որոնք մշակված են նրանց՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար։ Սա ներառում է շաբաթական հանդիպումներ իրենց բիզնես խորհրդատուի կամ մարզչի հետ և ձեռնարկատիրական ելույթներ ու թրեյնինգ աշխատարաններ։

Եթե դիմումն ընտրվում է դիտարկման փուլն անցնելու համար, ապա դիմորդը կհրավիրվի հարցազրույցի։ Թիմային դիմումի դեպքում անհրաժեշտ է հաստատել, որ բոլոր անդամները կարող են մասնակցել։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը.

Ծրագիրը ֆինանսավորվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված գրանտի շնորհիվ, որը հնարավորություն է դարձել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության միջոցով։ Այստեղ ներկայացված կարծիքները, հայտնաբերումները, եզրակացություններն ու առաջարկները