TUMO Labs

Հաճախ տրվող հարցեր

Կարևոր է իմանալ

ԵՄ Թումո համալիր

ԵՄ Թումո համալիրը լինելու է հետազոտությունների, կրթության և ստարտափների հանգույց։ Դրա շուրջ են հավաքվելու տեղական և միջազգային գործընկերներ` ապահովելու կամուրջ բարձրագույն կրթության և արդյունաբերության միջև։

Համալիրի համար Երևանում` Թումոյին կից, կառուցվելու է մոտ 25 000 քմ մակերեսով շինություն: Կառույցն իր մեջ ներառելու է կրթական ծրագրավորման ենթակառուցվածք STEM հետազոտությունների լաբորատորիա, կոնֆերանսների կենտրոն և կոմերցիոն տարածք:

Համալիրի նախագիծն իրականացնում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի MVRDV ստուդիան։ Նախագիծն այժմ հաստատման փուլում է: 

Ընդունելություն

Այո: Թումո լաբերում իրականացվող կրթական բոլոր ծրագրերն անվճար են:

Ցավոք, բայց չես կարող դիմել: Թումո լաբերում սովորելու միակ սահմանափակումը տարիքն է:

Թումո լաբեր կարող է դիմել 18 տարին լրացած ցանկացած ոք: Ուղղորդված ինքնուսուցման ծրագրում չկան նախապայմաններ` ընդունվում են բոլոր դիմորդները, իսկ գործնական նախագծերին մասնակցելու համար պետք է ունենալ պահանջվող բազային գիտելիքներն ու հմտությունները:

Կրթություն

Թումո լաբերը բաղկացած է երկու հիմնական մասից` ուղղորդված ինքնուսուցում և նախագծեր: Մասնակցելով ինքնուսուցմանը` ուսանողները սովորում են նախագծերում ամենահաճախը պահանջվող ծրագրերը և ստանում տեղական ու միջազգային ՏՏ ընկերությունների հետ անցկացվող գործնական նախագծերին միանալու հնարավորություն:

Ինքնուսուցման մասնակիցները սովորում են Python, մեքենայական ուսուցում և JavaScript: Կախված քո նախնական գիտելիքների պաշարից` կարող ես ընտրել քեզ համապատասխան մակարդակ և ծրագիր:

Ինքնուսուցման ծրագիրն անգլերեն է: Այն հաջողությամբ անցնելու համար պետք է ունենաս անգլերենի միջին մակարդակի գիտելիքներ:

Այո: Եթե ունես տվյալ նախագծի բոլոր պահանջներին համապատասխանող գիտելիքներ և հմտություններ, ապա կարող ես դիմել:

Իհարկե: Եթե կարողանում ես հարմարացնել գրաֆիկդ և լիարժեք ներգրավվածություն ունենալ բոլոր նախագծերում:

Թումո լաբերը բաց է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ: Ինքնուսուցման մասնակիցներն իրենք են կազմում իրենց գրաֆիկը, իսկ գործնական նախագծերի ուսանողներն ունենում են հանդիպումների հստակ սահմանված օր ու ժամ:

Վարժանքներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ:

Դասերը սկսելու համար պետք է պարտադիր մասնակցես տեղեկատվական հանդիպմանը: Եթե բաց ես թողել այն, ապա կընդգրկվես սպասման ցուցակում: