TUMO Labs

Ինքնուսուցում

Սովորի՛ր առանց նախապայմանների

Թումո լաբերի ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան դասընթացներ։ Ծրագիրը բաղկացած է լավագույն կրթական ռեսուրսներից, փորձագետների կողմից մշակված վարժանքներից ու մինի-նախագծերից։ 

Ինքնուսուցման ծրագիրն այժմ ունի երեք ուղղություն` Python, մեքենայական ուսուցում և JavaScript: Այստեղ ուսանողները կարող են սովորել 0-ից կամ լրացնել ունեցած գիտելիքների պաշարը:

Վարժանքների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն իրականացնում են մինի-նախագծեր, որոնք օգնում են իրենց հասկանալ, թե որքանով են յուրացրել այդ մակարդակի թեմաները։ Վերջնական նախագծերը վերանայվում են ինքնուսուցման ծրագրի մասնակիցների կողմից և ուղարկվում Թումո լաբերի ծրագրավորման ավագ մասնագետներին։ Մինի-նախագծերն անելու համար տրամադրվում է 3-ից 21 օր։

Վարժանքները և մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողներն արդեն հնարավորություն են ստանում մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին:

Թումո լաբերի ինքնուսուցման ծրագրին անվճար է, և դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:

Տևողություն` 3 ամիս (յուրաքանչյուր ոլորտ)
Լեզուն` անգլերեն
Պայմաններ` ինքնուսուցման փուլն անցկացվում է Թումո լաբերում (հասցե` Հալաբյան 2ա): Մասնակիցներն ինքնուրույն են կազմում ինքնուսուցման իրենց գրաֆիկը: Վարժանքներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ: Թումո լաբերը բաց է շաբաթը 7 օր, օրը 24 ժամ:

դիմել