Թումո լաբերում մեկնարկում է 12-շաբաթյա տեխնոլոգիական ինկուբացիոն ծրագիր՝ կենտրոնացած EdTech-ի, GreenTech-ի և HealthTech-ի վրա: Իրականություն դարձրեք ձեր փայլուն գաղափարները և սկսեք ձեր ճամփորդությունը ձեռնարկատիրության ոլորտում` գաղափարների մեր ծրագրով, որին կհաջորդի ստարտափների մրցույթ:
Կընտրվեն 18 թիմեր, որոնք կստանան վերապատրաստում և աջակցություն` իրենց գաղափարները մշակելու և դրանք գործարկման կենսունակ ստարտափների վերածելու համար:
Եզրափակիչ հասած մինչև 6 մասնակից կստանա մրցանակ 2000 եվրոյի չափով և կմասնակցի pitching մրցույթի:
Մինչև 3 հաղթող կստանա նախնական ներդրում` 20 000 եվրոյի չափով, ինչպես նաև ինկուբացիոն, ֆոնդհայթայթման աջակցություն և մենթորություն: Յուրաքանչյուր հաղթող ստանում է 20 000 եվրո, բայց երաշխիք չկա, որ կլինի 3 հաղթող։ Հաղթողները կարող են լինել 1, 2 կամ 3՝ կախված թիմերի որակից:
Թումո լաբերը ակտիվորեն կաջակցի հաղթող թիմերին` սկզբնական 12-շաբաթյա ժամանակահատվածից հետո 3-6 ամսվա ընթացքում` գտնելու նախնական օգտվողներ իրենց առաջարկած լուծման համար:
Ստացե՛ք այն հիմնական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ձեր բիզնեսը սկսելու, ձեր նախնական առաջարկը վավերացնելու, ձեր թիմին փորձարկելու, նոր անդամներ գտնելու և ձեր գաղափարը հաղթող փիթչի վերածելու համար: Թումո լաբերը կտրամադրի համապարփակ աջակցություն՝ սկսած ձեր բիզնես մոդելի մշակումից մինչև ստարտափերի խթանման կատարյալ ծրագիր և ներդրումների աղբյուր գտնելը:
Ո՞վ կարող է դիմել
Պետք է լինել 18 տարեկանից բարձր:
Պետք է պատրաստ լինել 12 շաբաթվա ընթացքում շաբաթական 10-15 ժամ նվիրել ծրագրին:
Կարող եք լինել գաղափարի հեղինակը կամ մեկը, ով ցանկանում է միանալ որևէ թիմի:
Ծրագրին կարող եք դիմել որպես անհատ կամ որպես թիմ: Եթե դիմում եք որպես անհատ, մենք կօգնենք ձեզ գտնել ձեր թիմը նախնական գաղափարների մշակման ժամանակ:
Դուք կամ ձեր թիմի մեկ անդամ պետք է լինի ՀՀ բնակիչ և քաղաքացի։
Ի՞նչ է ներառված ծրագրում
Գաղափարների մշակման միջոցառում (48 ժամ). մինչև 60 մարդ՝ բաժանված 18 թիմերի:
12-շաբաթյա նախնական ինկուբացիոն ծրագիր. լավագույն 6 թիմերը կստանան 2000 եվրո և ինկուբացիոն աջակցություն:
Նախնական ինկուբացիոն ծրագրի ավարտին 3 հաղթողները կստանան 20 000 եվրո նախնական ներդրում և շարունակական աջակցություն:
Դիմումի գործընթաց.
1. Ներկայացրե՛ք ձեր դիմումը
ա. CV/Ռեզյումե. կարող եք դիմել մենակ կամ թիմով: Եթե դիմում եք թիմով, ապա պետք է նշեք դա դիմումի մեջ և ներկայացնեք բոլոր անդամների CV-ները:
բ. Գաղափարի նկարագրություն. եթե ունեք գաղափար, նկարագրեք այն: Մենք կօգնենք ձեզ ամբողջացնել այն:
կամ
Թեկնածուի նկարագրություն. եթե դիմում եք թիմի մաս կազմելու համար, ապա պետք է մեկ պարբերությամբ նկարագրեք, թե ինչ հմտություններ եք տալու թիմին և ինչ ներդրում եք ունենալու այնտեղ:
գ. Մոտիվացիոն նամակ. ներկայացրեք մոտիվացիոն նամակ` նկարագրելով, թե ինչու եք կարծում, որ ձեր գաղափարն ունիկալ է, կամ ինչու պետք է ինչ-որ մեկը թիմ կազմի ձեզ հետ:
դ. Հարցազրույց. հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված մասնակիցները։ Եթե դուք դիմում եք որպես թիմ, ձեր թիմի բոլոր անդամները պետք է ներկա լինեն հարցազրույցի ժամանակ:
2. Գաղափարների մշակման միջոցառում. հարցազրույցի փուլն անցնելու դեպքում կհրավիրվեք գաղափարների մշակման երկօրյա միջոցառմանը: Այս միջոցառման նպատակն է փորձարկել ձեր գաղափարը, թիմային աշխատանքի հմտությունները և մոտիվացիան: 48 ժամ տևողությամբ միջոցառման ընթացքում դուք կունենաք հասանելիություն սահմանափակ թվով դասընթացների, ինչպես նաև մարզիչների, որոնք կօգնեն ձեզ ձևավորել ձեր գաղափարը: Այս միջոցառմանը կարող է մասնակցել առավելագույնը 18 թիմ (մինչև 60 հոգի):
Դիմորդները պետք է լրացնեն հայտադիմումն ամբողջությամբ, որպեսզի դիտարկվեն որպես Թումո լաբերի ինկուբացիոն ծրագրի մասնակից: Հավանական թեկնածուները կունենան հարցազրույց Թումո լաբերի աշխատակիցների կամ նշանակված մարզչի հետ և հնարավորություն կունենան ցուցադրել իրենց հմտություններն ու գաղափարները գաղափարների մշակման միջոցառման ժամանակ:
Ո՞վ կարող է դիմել
Թիմի առնվազն մեկ անդամ պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Պետք է լինել 18 տարեկան և բարձր:
Թումո լաբերի բոլոր ներկա և նախկին ուսանողները կարող են դիմել։
Դիմորդները կարող են լինել գաղափարի հեղինակը կամ միանալ որևէ թիմի:
Դիմորդները կարող են դիմել որպես անհատ կամ որպես թիմ – եթե դիմում եք որպես անհատ, մենք կօգնենք ձեզ գտնել ձեր թիմը գաղափարների մշակման առաջին միջոցառման ժամանակ:
Մասնակիցները կկարողանան մասնակցել 12-շաբաթյա ծրագրին միայն գաղափարների մշակման փուլն անցնելուց հետո:
Ձեր գաղափարը պետք է համապատասխանի հետևյալ կատեգորիաներից մեկին՝ EdTech, GreenTech և Health Tech:
Պահանջներ
Ուսանողները պետք է մասնակցեն ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, որպեսզի մեծացնեն հաջողության հասնելու իրենց հնարավորությունները:
Սա ներառում է առնվազն շաբաթական հանդիպումներ իրենց բիզնեսի խորհրդատուի/ մարզչի հետ և մասնակցել ձեռներեցության թեմայով բանախոսությունների և վերապատրաստման դասընթացների:
Թիմը պետք է շաբաթական 10-15 ժամ հատկացնի ծրագրին։
փետրվարի 13 – մայիսի 13 2023
Կարևոր ժամկետներ.
Դիմելու վերջնաժամկետ` հունվարի 23, 2023թ.
Հարցազրույցներ` հունվարի 20-27, 2023թ.
Գաղափարների մշակման միջոցառման հրավերների ստացում` փետրվարի 3, 2023թ.
Գաղափարների մշակման միջոցառում` փետրվարի 11-12, 2023թ. (շաբաթ` ժամը 9:00-ից մինչև կիրակի` ժամը 20:00-ն)
Ծրագրի տևողությունը` փետրվարի 13-ից մայիսի 13, 2023թ.