Նախագծահեն ուսուցման ծրագրի շրջանակներում մեկնարկում է Թումո լաբերի ու Grant Thornton Armenia-ի 12-շաբաթանոց նախագիծը, որի մասնակիցները հիմքով DevSecOps հարթակ են ստեղծելու։
Ծրագրի բովանդակությունը
Թիմերի բաժանված մասնակիցներն աշխատելու են կիրառման պատրաստ գործիքի ստեղծման վրա Grant Thornton-ից մենթորների աջակցությամբ, ընթացքում սովորելով DevSecOps ոլորտի ստանդարտներն ու տեխնոլոգիաները։
12 շաբաթվա ընթացքում նրանք ձեռք կբերեն փորձ Git, Docker, Kubernetes, Linux administration, ամպային հարթակների, CI/CD pipeline-ների, Infrastructure as Code (Terraform), ամպային անվտանգության, ավտոմատացման, AI-աջակցությամբ ծրագրերի նախագծման, AI-ով DevOps-ի ու անվտանգային գործառնությունների աշխատանքային հոսքերի կազմակերպման ոլորտներում։
Ծրագրի ավարտին յուրաքանչյուր թիմ կներկայացնի գործող DevSecOps հարթակ և DevOps/SOC AI-օգնական:
Ովքեր կարող են դիմել
Ծրագիրը նախատեսված է DevOps-ով, հարթակների ճարտարագիտությամբ, ամպային ճարտարագիտությամբ, կիբեռանվտանգությամբ և AI-ով հետաքրքրվածների համար:
Ժամկետներ
Ծրագրի տևողությունը՝ 12 շաբաթ
Դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 21
Ծրագիրը մեկնարկում է սեպտեմբերին
Ինչպես դիմել
Դիմելու համար լրացրեք հայտը: Տեղերը սահմանափակ են, ընտրված մասնակիցները նախապես կտեղեկացվեն: