Ուղղորդված ինքնուսուցում
Սովորի՛ր առանց նախապայմանների
Սովորի՛ր առանց նախապայմանների
Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը տեխնոլոգիական ոլորտի կրթական ուղեցույց է, որը ուսանողներին և երիտասարդ մասնագետներին տրամադրում է շուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Ծրագիրը բաղկացած է լավագույն կրթական ռեսուրսներից, փորձագետների կողմից մշակված մոդուլներից ու մինի-նախագծերից։
Ուղղորդված ինքնուսուցման ծրագիրն այժմ ունի չորս ուղղություն` Python, մեքենայական ուսուցում և կիբեռանվտանգություն: Այստեղ ուսանողները կարող են սովորել 0-ից կամ լրացնել ունեցած գիտելիքների պաշարը:
Մոդուլների ամեն մի մակարդակի վերջում ինքնուսուցման մասնակիցներն իրականացնում են մինի-նախագծեր, որոնք օգնում են իրենց հասկանալ, թե որքանով են յուրացրել այդ մակարդակի թեմաները։ Վերջնական նախագծերը վերանայվում են ինքնուսուցման ծրագրի մասնակիցների կողմից և ուղարկվում Թումո լաբերի ծրագրավորման ավագ մասնագետներին։ Մինի-նախագծերի տևողությունն անհատական է յուրաքանչյուր ուսանողի համար։
Մոդուլները և մինի-նախագծերը հաջողությամբ կատարելուց հետո ուսանողներն արդեն հնարավորություն են ստանում մասնակցել ՏՏ ընկերությունների հետ Թումո լաբերի գործնական նախագծերին:
Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագրին անվճար է, և դրան կարող է միանալ 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ:
Տևողություն` 6 – 12 ամիս
Լեզուն` անգլերեն
Պայմաններ` ինքնուսուցման փուլն անցկացվում է Թումո լաբերում (հասցե` Հալաբյան 2ա, Երևան և Երկաթուղայինների 18/1, Թումո Կապան): Մասնակիցներն ինքնուրույն են կազմում ինքնուսուցման իրենց գրաֆիկը: Մոդուլներով անցնելու և լիարժեք արդյունքի հասնելու համար պետք է ինքնուսուցմանը հատկացնել շաբաթական 6-8 ժամ:
Դիմելուց հետո Թումո լաբերի ուսանող դառնալու համար Դուք պետք է մասնակցեք գրանցման շաբաթին` փետրվար կամ սեպտեմբեր ամիսներին: