Նախագծեր
Օգտագործի՛ր գիտելիքներդ գործնականում
Օգտագործի՛ր գիտելիքներդ գործնականում
Գործնական նախագծերն իրականացնելու համար Թումո լաբերը համագործակցում է տեղական և միջազգային ՏՏ ընկերությունների, ինչպես նաև համալսարանների հետ: Նախագծերին կարող են դիմել ինչպես ինքնուսուցման ծրագրի ուսանողները, այնպես էլ տվյալ նախագծի պահանջներին համապատասխան բազային գիտելիքներ կամ հմտություններ ունեցող անձիք։
Կրթական ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում Լաբերի գործընկեր կազմակերպությունների փորձառու մասնագետները ուսանողների հետ իրականացնում են 3-6 ամիս տևողությամբ գործնական նախագծեր։ Արդյունքում ուսանողները ստանում են արդիական և կիրառական հմտություններ նորարարական ոլորտներում, և միաժամանակ իրականացնում ավարտուն նախագծեր, որոնք ապագայում օգտագործվում են իրական կյանքում՝ կատարելագործելով գործընկեր-կազմակերպությունների պրոդուկտները։
Թումո լաբերի հետ համագործակցող համալսարանների ուսանողները, մասնակցելով գործնական նախագծերի, հմտություններից բացի նաև ստանում են կրեդիտներ։ Արդեն այս դեպքում նախագիծը իրականացվում է համալսարանի հետ սերտ համագործակցությամբ: