TUMO Labs

Թումո լաբեր

AI պատկերների ճշգրտության բարձրացում

Horizontal Line

Թումո լաբերը նախագծահեն ուսուցման շրջանակում մեկնարկում է նոր ծրագիր, որի նպատակն է բարելավել արհեստական բանականության կողմից միայն տեխնիկական բնութագրերի հիման վրա ստեղծված պատկերների ճշգրտությունը: Սկզբնական փուլում շեշտը դրվելու է լուսավորության տարբեր սարքերի՝ լամպերի, ջահերի հնարավորինս ճշգրիտ պատկերման վրա:

Ծրագրի մասնակիցները ստանալու են կրթաթոշակ։

Ծրագրի նպատակը

Նախագծի արդյունքում ուսանողները կմշակեն գործիք, որը կօգնի բարելավել ինտերիեր դիզայնի նախագծման որակը:

Ակնկալվող արդյունքներ

Ուսանողները կմշակեն համակարգ, որը՝

  • Կստեղծի լուսավորության տարբեր սարքերի ճշգրիտ պատկերներ
  • Կավտոմատացնի տեխնիկական բնութագրեր կազմելու գործընթացը
  • Կօգնի համեմատել և բարելավել գեներացված պատկերները

Ուսանողները կսովորեն

  • Աշխատել NLP մոդելների հետ
  • Պատկերների գեներացիայի գործընթացները
  • Օգտագործել PostgreSQL/MySQL, React և Google Cloud
  • Աշխատել ինչպես բաց կոդով, այնպես էլ կոմերցիոն առաջադեմ մոդելներով, ներառյալ՝ OpenAI-ի DALL·E 3, Google DeepMind-ի Imagen 2, Stability AI-ի Stable Diffusion XL և Amazon Bedrock-ի Titan Image Generator

Ովքեր կարող են մասնակցել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է.

  • Ունենալ գիտելիքներ մաթեմատիկական անալիզի, գծային ալգեբրայի, հավանականության և վիճակագրության ոլորտներում, ցանկալի են նաև դիսկրետ մաթեմատիկայի ու գրաֆների տեսության գիտելիքներ
  • Տիրապետել Python լեզվին, այդ թվում՝ հետևյալ գրադարաններին՝
    • numpy, pandas – տվյալների հետ աշխատելու համար
    • matplotlib, seaborn, կամ plotly – վիզուալիզացիաների համար
    • scikit-learn – տվյալների նախնական մշակման, չափման մետրիկաների գնահատման և դասական մեքենայական ուսուցման գործիքների համար
    • torch կամ tensorflow – նեյրոնային ցանցեր կառուցելու և մարզելու համար
  • Տիրապետել Jupyter Notebooks/Google Colab գործիքներին՝ փորձարկումների նախնական մոդելավորման և գաղափարների փոխանակման համար
  • Տիրապետել Git և GitHub գործիքներին՝ տարբերակների կառավարման, pull request-ների և կոդը համատեղ քննելու համար

Ծրագրի ժամկետներ

  • Տևողություն՝ 3 ամիս, հնարավոր 1 ամիս երկարացմամբ
  • Դիմումներն ընդունելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 12
  • Ծրագրի մեկնարկ՝ սեպտեմբերի 17

ԴԻՄԵԼ

Թումո լաբերը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից 🇪🇺