Նախագծի մասին
Հեռավար աշխատանքն իր դրական կողմերից բացի ունի նաև բարդություններ, ինչպիսիք են ժամային գոտիների տարբերությունները, տարբեր օրերի նշվող տոները, ճկուն աշխատանքային գրաֆիկը և այլ իրավիճակներ, որոնք բերում են սխալ հաղորդակցության, հետևաբար նաև աշխատանքի թերի կատարման: Այսօր, իհարկե կան ծրագրեր, ինչպիսին է Digital Avatar-ը, որի միջոցով կարելի է ավտոմատ կերպով արագ պատասխանել գործընկերոջ նամակներին կամ հարցերին: Սակայն այդ ծրագիրը ոչ լիարժեք է և հաճախ չէ, որ տալիս է անհրաժեշտ լուծումը:
Նախագծի ընթացքում ստեղծվելու է ծրագիր, որը կառաջարկի ընդլայնված ու համագործակցային մոտեցում այս խնդրի լուծման համար: Ծրագիրը սկզբում օգտագործվելու է հենց SAP-ի ծրագրավորողների կողմից:
Թումո լաբերի և աշխարհում ձեռնարկությունների ծրագրային ապահովմամբ զբաղվող առաջատար SAP ընկերության «Ոչ համաժամանակյա աշխատանքի ապագան» նախագիծը բաղկացած է 4 ենթանախագծից, որոնց կարող եք դիմել և՛ անհատական, և՛ խմբով:
Նախագծի սկիզբ` նոյեմբերի 5, 2021
Տևողություն` 3-4 ամիս
Լեզուն` անգլերեն
Ձևաչափը` առցանց
Դիմելու վերջնաժամկետ` հոկտեմբերի 31, 2021
Վճար` մասնակցությունն անվճար է
Կարող են մասնակցել` կարող են մասնակցել` 18 տարին լրացած և պահանջվող հմտություններին տիրապետող ցանկացած ոք` անհատապես կամ խմբով:
Ուշադրություն` կարելի է դիմել մի քանի ենթանախագծի, բայց վերջնական հնարավոր է մասնակցել դրանցից միայն մեկին: