Թումո լաբեր
DemTech սպրինտ
DemTech սպրինտ
Նախագծի մասին
Թումո լաբերն անցկացնում է 5-շաբաթյա DemTech սպրինտ` Հայաստանում Չեխիայի դեսպանության հետ համագործակցությամբ: Մասնակիցները կաշխատեն մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, տեխնոլոգիաների, UI/UX-ի և այլ ոլորտների մասնագետների հետ և կստեղծեն տեխնոլոգիական լուծումներ, որոնք կկենտրոնանան ժողովրդավարական պրակտիկաների և սկզբունքների վրա:
Հետաքրքրվածները կարող են դիմել որպես անհատ կամ խմբով, իսկ հետո կձևավորեն թիմեր: Սպրինտը կմեկնարկի բազմաթիվ խմբերով, որոնցից եզրափակիչ փուլում կմնան 10-ը, որոնք էլ կմասնակցեն վերջնական դեմո օրվան:
Առաջին շաբաթում մասնակիցները կծանոթանան ծրագրին, ինչպես նաև Թումո լաբերին: Սրան կհաջորդի սպրինտը, որի ընթացքում ուսանողները կմասնակցեն քննարկումների, հարցուպատասխանի ու աշխատարանների և հետո կսկսեն մշակել ու գործի դնել իրենց գաղափարները: Այս ընթացքում մենթորները և ժյուրին կորոշեն, թե որ 10 թիմերը կմասնակցեն վերջնական դեմո օրվան:
Դեմո օրվա ավարտին ժյուրին կընտրի երեք ֆինալիստներին:
Առաջին տեղ զբաղեցրած խումբը կստանա 600,000 դրամ արժեք ունեցող մրցանակ: Երկրորդ և երրորդ տեղ զբաղեցրած մասնակիցները համապատասխանաբար ստանան 400,000 և 250,000 դրամ մրցանակներ:
Մասնակիցները կկատարեն շաբաթական 20 ժամվա աշխատանք:
Կարևոր օրեր
Ծրագրի կարևոր մասեր
Պահանջներ
Դիմելու և մասնակցելու պահանջներ
Դիմորդները պետք է ամբողջությամբ լրացնեն տրված դիմումի ձևը, որպեսզի կարողանան դառնալ «Ժողովրդավարության սպրինտ» ծրագրի մասնակից: Բոլոր իրավասու մասնակիցները կանցնեն հարցազրույց Թումո լաբերի թիմի կամ նշանակված մարզչի հետ։
Ուսանողները պետք է մասնակցեն մեր բոլոր միջոցառումներին, որոնք մշակված են նրանց՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար։ Սա ներառում է շաբաթական հանդիպումներ իրենց բիզնես խորհրդատուի կամ մարզչի հետ և ձեռնարկատիրական ելույթներ ու թրեյնինգ աշխատարաններ։
Եթե դիմումն ընտրվում է դիտարկման փուլն անցնելու համար, ապա դիմորդը կհրավիրվի հարցազրույցի։ Թիմային դիմումի դեպքում անհրաժեշտ է հաստատել, որ բոլոր անդամները կարող են մասնակցել։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը.
Ծրագիրը ֆինանսավորվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված գրանտի շնորհիվ, որը հնարավորություն է դարձել Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանության միջոցով։ Այստեղ ներկայացված կարծիքները, հայտնաբերումները, եզրակացություններն ու առաջարկները