TUMO Labs

Հարց ու պատասխան AgriTech մենթոր Լևոն Մինասյանի հետ

Հարց ու պատասխան AgriTech մենթոր Լևոն Մինասյանի հետ

AgriTech ինկուբացիոն ծրագրի նախորդ փուլի ընթացքում հնարավորություն ունեցանք զրուցել ծրագրի մենթոր Սան Ֆրանցիսկոյից AgriTech-ի ավագ պրոդուկտ մենեջեր Լևոն Մինասյանի հետ և քննարկեցինք, թե ինչ է AgriTech-ը ու ինչ է նշանակում մասնակցել այս ինկուբացիոն ծրագրին:

Ուրախ ենք կիսվել նաև, որ սպասվող AgriTech ինկուբացիոն ծրագրին Լևոնը ևս կներգրավվի որպես մենթոր:

Ո՞րն է Ձեր մասնագիտացումը

Վերջին 6 տարիներին մասնագիտացել եմ թվային գյուղատնտեսության մեջ:

Ի՞նչ է թվային գյուղատնտեսությունը

AgriTech-ում միշտ կան նոր սարքեր և տվյալների հոսքեր, ինչպիսիք են IoT սարքերը, կլիմայական տվյալների հեռավար աղբյուրները, բույսերի առողջության տվյալները, սևահողին վերաբերող տվյալներն ու տարբեր յուրահատկությունները, որոնք կարևոր են հետևելու, ֆերմերային ենթատեքստի և այս ողջ տվյալները ինչ-որ հարթակ տեղափոխելու համար: Ըստ էության, թվային գյուղատնտեսությունը ֆերմերների և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար տվյալները գործարկելի դարձնելու ընթացքն է:

Կմանրամասնե՞ք, թե ինչից եք զրուցել ուսանողների հետ և թե ինչպես եք նրանց ուղղորդել։

Մենք անցել ենք պրոդուկտ մենեջեմենթի հիմունքների վրայով՝ ինչպես գնահատել տարբեր արժեքային առաջարկներ և անդրադառնալ տարբեր խնդիրների։ Սկզբի համար նրանց տվել ենք ընդհանրական խորհուրդներ տարբեր պրոդուկտների ու ֆունկցիաների մասին նրանց գաղափարների շուրջ և թե ինչպես կարելի է խնդիրներին լուծումներ տալ։ Շատ ժամանակ ենք ծախսել նվազագույն կենսունակ արտադրանքի վրայով անցելու համար, թե ինչպես կարող ենք ունենալ սկզբնական նախատիպ, այն տանել օգտատերերի հատուկ բազա և հետո կարծիքների հիման վրա այն ավելի լավը դարձնել ու ավելի երկարատև լուծում տալ։

Ի՞նչ եք կարծում` ինչպես են մասնակիցները մտածում։ Ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հանդիպել ծրագրի օրերի ընթացքում։

Կարող եմ ասել, որ հանդիպածս ուսանողները մեծ երևակայություն ունեն, որը պետք է նոր գաղափարներ ու լուծումներ ստեղծելու համար այն ոլորտներում, որոնց մեջ շատ փորձառություն չունեն։ Այսպես՝ երևակայությունը գործի դնելու արդյունքում, նրանք իրենց պատկերացնում են ֆերմերների տեղում։ AgriTech-ի արժեքային շղթայում շատ խաղացողներ կան, այսպիսով նրբություններին ծանոթ լինելը շատ կարևոր է: Բայց ընդհանուր առմամբ նրանք շատ ուժեղ տեխնոլոգիական հմտություններ ունեն: Եվ այդ տեխնոլոգիական հմտությունները պրակտիկ կարիքների հետ համադրելով նրանք խնդիրներին լուծումներ են գտնում և հենց սրանով եմ փորձում օգնել նրանց:

Ինչու՞ AgriTech: Ինչու՞ պետք է զբաղվել դրանով:

AgriTech-ը իրականում մնացած բոլոր ոլորտների հիմքն է… չէ որ բոլորս պետք է սնվենք: Հող մշակելը, հացահատիկ աճեցնելը և հաստատուն սննդային համակարգ ունենալը մարդկության գոյության գրավականն է։ Անչափ գոհացնող և հետաքրքիր է այս ոլորտում խորանալը և սննդի ստեղծման գործընթացը ուսումնասիրելը: Եվ մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ կան ճնշող կարիքներ գյուղատնտեսության մեջ` օրինակ ջրի, էներգիայի և նույնիսկ հողի ռեսուրսների սահմանափակում: Իսկ տեխնոլոգիաները շատ մեծ դեր ունեն այդ բացը փակելու և իրավիճակը բարելավելու գործում: Հրաշալի ժամանակներ են AgriTech-ով զբաղվելու համար:

Ի՞նչ խորհուրդ կտայիք այն մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմել հաջորդ AgriTech ծրագրին: Ի՞նչ հմտություններ պետք է ունենան այս ծրագրի համար: Եվ ովքե՞ր կարող են իրենց ներդրումն ունենալ:

Հնարավոր է` շատերը մտածեն, որ պետք է ֆերմերության կամ էկոլոգիայի մեջ փորձառություն ունենալ կամ տեխնոլոգիական հմտություններ, հակառակ դեպքում չեն կարողանա օգուտ բերել ոլորտում։ Սա ճիշտ չէ: AgriTech-ը և ոլորտի այն ընկերությունները, որոնց հետ առնչվել եմ 7 տարի շարունակ, ցույց են տվել, որ կարող ես հանդիպել ցանկացած փորձառություն ունեցող մարդկանց: Եվ կարծում եմ, որ ինչքան շատ մարդիկ լինեն տարբեր ոլորտներից, այդքան մեր ոլորտն ավելի կհարստանա, որովհետև կունենանք տարբեր տեսակետներ, որն էլ ավելի կմասնագիտացնի աշխատանքը: