TUMO Labs

Տարոն Հարությունյանն ընտրել է համալսարանի այլընտրանքը, որը հաջողել է

Տարոն Հարությունյանն ընտրել է համալսարանի այլընտրանքը, որը հաջողել է

2020-ին վերադառնալով զինվորական ծառայությունից՝ Տարոն Հարությունյանը մտորում էր ծրագրավորող դառնալու իր որոշման շուրջ։ Հնարավո՞ր է արդյոք մատչելի կրթական ծրագիր գտնել։ Իսկ ճկուն գրաֆիկով դասե՞ր։ Ո՞ր կրթական ծրագիրն է վստահելի և ճանաչված։

Տարոնը չէր էլ պատկերացնում, որ բոլոր հարցերի պատասխանները կգտնի 42 Yerevan-ի ինստագրամյան էջի մեկ գրառման մեջ։ Այդ գրառումը փոխեց նրա կյանքը, օգնեց խնայել գումար, ձեռք բերել փորձառություն և մասնագիտական շրջապատ, և ի վերջո միանալ խաղերի մշակման ոլորտում առաջատար ընկերություններից մեկի՝ Sperasoft-ի թիմին որպես կրտսեր C++ ծրագրավորող ։

«Երբ իմացա 42 Երևանի մասին, ինքս ինձ հարցրի, թե ինչու պետք է ավելորդ գումար ծախսեմ, եթե կա անվճար, հեղինակավոր և ավելի հարմար տարբերակ ինձ համար, որտեղ կարող եմ սովորել դասընկերներիս հետ՝ իմ ռիթմով։ Ես նաև ավելի շատ ժամանակ ունեի սովորելու վրա կենտրոնանալու համար, չէ որ ստիպված չէի գումար խնայել ուսման վարձի համար»։

Եվ Տարոնը սովորեց։

Երբ Տարոնն առաջին անգամ մասնակցեց ավազանին, որը 42 Երևանի 4-շաբաթյա ինտենսիվ փորձաշրջանն է, նա ոչինչ չգիտեր ծրագրավորման մասին, բայց պատրաստ էր սովորել ցանկացած բան զրոյից։ Ընթացքում հասկացավ, որ լավագույն մենթորներն իր հետ միասին սովորող ուսանողներն են և նրանց օգնությամբ հաջողությամբ անցավ հիմնական կրթական ծրագիրը։

Հիմնական կրթական ծրագիրը սկսելուց հետո մենթորների և փորձագետների նրա ցանցը ներառում էր արդեն թե մոտիվացված անհատների, թե ՏՏ ընկերությունների աշխատակիցների։ Շուտով Տարոնը հնարավորություն ունեցավ աշխատելու իր երազանքների ոլորտում` խաղերի ստեղծման մեջ։ Նա սկզբում փորձաշրջան անցավ Noor Games խաղերի մշակման ընկերությունում։ Այստեղ որոշակի փորձառություն ձեռք բերելուց հետո, նա ընդունվեց Sperasoft և փորձաշրջանը հաջողությամբ վերածվեց հիմնական աշխատանքի որպես C++ ծրագրավորող։ 
 
Բայց ծրագրավորումը միակ բանը չէր, որ Տարոնը սովորեց  42-ում. «Տվյալների կազմավորումներ, շփում, C և C++, ինչպես նաև խնդիրների լուծում, հաղորդակցում, հետազոտության հմտություններ, ժամանակի կառավարում և ամենակարևորը` ինքս ինձ վստահել. սա շատ թանկարժեք փորձառություն էր։ Ես նաև սովորեցի թիմային աշխատանք և թե ինչպես են դասընկերներդ դառնում քո մենթորները»։ 

Ցանկանու՞մ եք անցնել Տարոնի ճանապարհը, զրոյից սովորել կամ խորացնել ձեր գիտելիքները և կառուցել մասնագիտական շրջապատ։ Դիմե՛ք 42 Երևան։