TUMO Labs

Գաղափարից ազդեցություն. Avitráge-ի մեկնարկը Թումո լաբերում

Գաղափարից ազդեցություն. Avitráge-ի մեկնարկը Թումո լաբերում

Ի՞նչ է տեղի ունենում, երբ անսահման երևակայություն ունեցող ու մոտիվացված երիտասարդներ հայտնվում են տեխնոլոգիաների և նորարարության կիզակետում։ Այո, կախարդանք: Թումո լաբերում ստեղծարար մտքերը միավորվում են ինկուբացիոն ծրագրի ժամանակ, և ի վերջո, դրանցից շատերը դառնում են հիանալի ստարտափ գաղափարներ:

Բացառություն չէր Avitráge-ի հիմնադիր թիմը. երբ Գլեբ Լուկյանովը (գործադիր տնօրեն), Նարեկ Համբարձումյանը (բիզնեսի տնօրեն), Տիգրան Մելքոնյանը (պրոդուկտի տնօրեն) և Ավո Միդոյանը (Backend development թիմի ղեկավար) նոր էին սկսել իրենց ուղին Թումո լաբերում և 42 Երևանում, չէին էլ պատկերացնում, որ մի օր միասին ընկերություն կհիմնեն:

Ի՞նչ է Avitráge-ը: Ֆրանսերենում vitrage բառը նշականում է հարթեցված ապակի: Այն խորհրդանշում է առանձին կտորների միավորումը, որոնք ստեղծում են ընդհանուր պատկեր, օրինակ, ապակե որմնանկարները եկեղեցիներում: Նույն կերպ ընկերության չորս համահիմնադիրները միավորել են իրենց տաղանդը ստեղծելու մի մեծ նախագիծ:

Avitráge-ը B2B հարթակ է, որը տրամադրում է վիրտուալ գործիքներ, որոնք բիզնեսները կարող են օգտագործել իրենց աշխատակիցներին ավելի արդյունավետ վերապատրաստելու համար: Ռեստորանի անձնակազմին մենյուն խաղաֆիկացված մեթոդներով սովորեցնելուց մինչև ծառայություններ մատուցելու մասին ինտերակտիվ թրեյնինգ՝ Avitráge-ի լուծումները ճկուն են և հետաքրքիր: Ընկերությունն արդեն ութ ամիս է գրանցված է, բայց ուղին ավելի շուտ է սկսվել, երբ համահիմնադիրները միասին աշխատում էին մեկուկես տարուց ավելի:

Մենք զրուցել ենք համահիմնադիրներ Նարեկի և Ավոյի, ինչպես նաև back-end ծրագրավորող Արևիկի հետ ստարտափի անցած ճանապարհի, Թումո լաբերի և 42 Երևանի դերի և ապագայի անելիքների մասին:

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Նարեկի համար ամենը սկսվեց 2022 թվականին, երբ նա տեղափոխվեց Հայաստան և միացավ 42 Երևանին` կարիերայի փոփոխության նպատակով: Ավազանի ինտենսիվ ծրագիրն ավարտելուց հետո, նա իմացավ Թումո լաբերի ինկուբացիոն ծրագրի մասին և որոշեց դիմել:

Ավոն, որն այդ պահին արդեն երկու տարուց ավելի 42 Երևանի ուսանող էր, միացավ Նարեկին ինկուբացիոն փուլում: Գլեբի և Տիգրանի հետ միասին, որոնք նույնպես 42ցի էին, նրանք սկսեցին Avitráge-ի ճանապարհը:

Ինկուբացիոն ծրագրի ընթացքում ձևավորվեց Avitráge-ի տեսլականը: 42 Երևանի և Թումո լաբերի ազդեցությունը Avitráge-ի հաջողության գործում դժվար է թերագնահատել: Ավոն հիշում է, թե ինչպես է 42-ում սովորած ծրագրավորման յուրահատուկ մոտեցումը կարևոր դեր ունեցել հարթակի մշակման գործում:

«42-ում դու արագ սովորում ես հարմարվել և խնդիրները լուծել ստեղծարար կերպով: Սա կարևոր է ստարտափ ոլորտի համար, որտեղ ամեն ինչ անընդհատ փոխվում է», – ասում է Ավոն:

Արևիկը նշում է, որ եթե չլիներ 42 Երևանը, նա այժմ չէր ունենա back-end ծրագրավորման հմտություններ: 42 Երևանի հիմնական ծրագիրն ավարտելուց հետո նա հենց այս ուղղությամբ էլ աշխատում է:

Նարեկն ավելացնում է. «Ես կոդավորման մասին ոչինչ չգիտեի 42-ից առաջ: Եթե այստեղ հիմնային գիտելիքները չստանայի, երբեք չէի կարողանա նման տեխնոլոգիական ստարտափում աշխատել: 42-ի իրարից սովորելու մշակույթը մենք ներմուծել ենք նաև Avitráge-ում»:

Թիմն այժմ ունի 13 անդամ: Նրանցից 11-ը կամ անցել են 42-ի հիմնական ծրագիրը, կամ այժմ 42-ի ուսանողներ են, կամ ինչ-որ պահին Թումո լաբերի ծրագրին են մասնակցել:

Չնայած աշխատանքը շատ ժամանակ է խլում, Avitráge թիմը դեռ ժամանակ է հատկացնում անձական նախասիրություններն: Ավոն սիրում է սպորտ և կիթառ, Արևիկը՝ ռոք երաժշտության, անիմեի և ճապոնական մշակույթի երկրպագու է: Իսկ Նարեկը սիրում է ճամփորդել, երբ չի աշխատում:

Իսկ ի՞նչ է սպասվում

Երկու ամիս առաջ ծրագրի նոր տարբերակը թողարկելուց հետո Avitráge-ն մտադիր է ավելի ընդլայնվել: Հարթակը գործում է բաժանորդագրության հիմքով` բիզնեսներին տալով իրենց ոլորտի համար անհրաժեշտ տարբեր գործիքների հասանելիություն:

Նպատակ ունենալով ընդլայնել և առաջարկները, և թիմը՝ համահիմնադիրները վստահ են, որ ընկերությունն էլ ավելի հաջողության կհասնի: Ինչպես Ավոն է ասում. «Մենք նպատակ ունենք ավելի մեծանալու և կայուն լինելու ու իրական ազդեցություն ունենալու, թե ինչպես են բիզնեսները վերապատրաստում իրենց աշխատակազմին»: