Ֆինանսնե՞ր, թե՞ ծրագրավում. 26-ամյա Վոլոդյա Իսմայիլյանն առաջինում երկար տարիների կրթությունից ու կարիերայից հետո որոշեց ընտրել երկրորդը: 2020-ին, լսելով նոր-նոր բացվող 42 Երևանի մասին, արեց այս ուղղությամբ առաջին լուրջ քայլը, իսկ այսօր արդեն աշխատում է նոր մասնագիտությամբ:
Հիմա հերթով. վանաձորցի Վոլոդյան ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների բաժինը և չորս տարի աշխատել բանկում: Բանկի գործընկերներից մեկը, նկատելով Վոլոդյայի նոր հետաքրքրությունը ծրագրավորմամբ (Վոլոդյան փորձում էր ինքնուրույն սովորել` տարբեր գրքեր կարդալով ու ուսումնասիրելով ոլորտը), նրան պատմում է, որ լսել է, թե «Թումոն մի ֆրանսիական դպրոց է բերում Հայաստան» ու առաջարկում դիմել:
Խորհրդին հետևելով` Վոլոդյան սկսում է ուսումնասիրել ծրագրի մանրասմաներն ու գրանցվում է: «Խաղը խաղացի ու մոռացա դրա մասին: Մի քանի ամիս անց նամակ ստացա, որ պետք է գրանցվեմ Ավազանին, չգրանցվեցի: Երկրորդ նամակը եկավ, էլի չգրանցվեցի: Երրորդ նամակից իմացա, թե ինչ արագությամբ են լցվել առաջին երկու Ավազանները, լրջացա ու շտապ գրանցվեցի»,- ժպիտով հիշում է Վոլոդյան, որը շուտով կավարտի 42-ի հիմնական ծրագիրը` դառնալով դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը:
Արդեն մեկ ամիս է, ինչ Վոլոդյան սկսել է ոլորտում իր առաջին աշխատանքը: VMS Software ընկերությունում նա աշխատում է որպես ծրագրային ինժեներ և զբաղվում է օպերացիոն համակարգի զարգացմամբ: Օպերացիոն համակարգերն այս պահին նրա երկարաժամկետ պլաններում են. 42-ում Վոլոդյան որոշել է շարունակել հենց այս ուղղությամբ:
Երջանիկ պատահականություններ, թե մտածված գործողություններ. Վոլոդյայի պատմությունը հուշում է, որ կարևոր չէ, թե ինչ ընտրություն եք արել նախկինում, կարիերան փոխել և կրկին հաջողել կարող է յուրաքանչյուրը. միայն պետք է և աշխատել, և ռիսկի դիմել:
Լուիզան` կրթությունից մինչև ինովացիա
Recent Posts
- Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն
- VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ
- 42-ցի Վոլոդյայի խոշոր ցատկը ֆինանսներից` ՏՏ
- Լուիզան` կրթությունից մինչև ինովացիա
- Թումո լաբեր և SAP. ուսումնասիրելով և վերլուծելով տվյալները