Թումո – 42 Երևան – Թումո լաբերի ինկուբացիոն ծրագրի եզրափակիչ փուլ. Լուիզա Կարապետյանը մեզ հետ է արդեն ութ տարի և շուտով կդառնա 42-ի առաջին շրջանավարտներից մեկը: 2015-ից Թումոյի, իսկ 2020-ից` 42 Երևանի ուսանող Լուիզան շուտով կդառնա դպրոցի առաջին շրջանավարտներից մեկը: 20-ամյա Լուիզան, Թումո լաբերի ինկուբացիոն ծրագրի օգնությամբ, խոստանում է իր ստարտափով նորարարություն բերել բժշկության ոլորտ։
42 Երևանում Լուիզան մասնագիտական խորը գիտելիքներ է ձեռք բերել, բայց, ինչպես ինքն է ասում, ամենակարևոր բանը, որ սովորել է դպրոցում, խնդիր լուծելու կարողությունն է: Անցնելով 42-ի ծրագրի բոլոր փուլերով` Լուիզան հասկացել է, որ չկան անլուծելի խնդիրներ. սա նրան օգնում է թե՛ մասնագիտության մեջ, թե՛ առօրյա կյանքում:
Համախմբելով 42-ցի իր ընկերներին` Լուիզան մասնակցում է Թումո լաբերի ինկուբացիոն ծրագրին HealthTech ոլորտի ստարտափով: Նրանք եզրափակիչ անցած վեց թիմերից են: «Գաղափարը, որի շուրջ աշխատում ենք, արհեստական բանականության միջոցով հիվանդանոցներում ռենտգենի արդյունքների արձանագրությունների գործընթացի օպտիմալացումն է: Գնացել ենք հիվանդանոցներ, բժիշկների հետ զրուցել ու տեսել, որ ռենտգենոլոգները ծախսում են 15 րոպեից մեկ ժամ` արդյունքների մասին ձեռագիր բնութագրեր պատրաստելու համար: Արհեստական բանականության շնորհիվ այս գործընթացը կարող է տևել մեկ րոպեից էլ քիչ և խնայել բժիշկների թանկարժեք ժամանակը»,- ասում է Լուիզան:
Թիմը ամեն օր կատարելագործում է ստարտափի գաղափարը` դառնալու ինկուբացիոն ծրագրի երեք հաղթողներից մեկը: Սա Լուիզային ու իր ընկերներին կտա նախնական ներդրում` ստարտափ հիմնելու և գործնական քայլերի անցնելու համար:
42 Երևանի հիմնական ծրագիրը նույնիսկ ավարտողների համար լի է տարբեր ոլորտների ու բարդությունների մարտահրավերներով: Այդ պատճառով էլ Լուիզան չի շտապում դադարեցնել ուսումը մեզ մոտ. նա պատրաստվում է շարունակել ուսումը 42-ում ու խորացնել մասնագիտական գիտելիքները արհեստական բանականության մեջ:
Luiza Learns, Luiza Innovates
42-ցի Վոլոդյայի խոշոր ցատկը ֆինանսներից` ՏՏ
Recent Posts
- Պատմություն, հնագիտություն, ծրագրավորո՞ւմ. 42-ցի Անահիտի ճանապարհը դեպի կոդեր և կիբերանվտանգություն
- VXSoft-ի Mulberry 2.0 ծրագրի թարմացում Թումո լաբերի ուսանողների հետ
- 42-ցի Վոլոդյայի խոշոր ցատկը ֆինանսներից` ՏՏ
- Լուիզան` կրթությունից մինչև ինովացիա
- Թումո լաբեր և SAP. ուսումնասիրելով և վերլուծելով տվյալները